Սթիվ Ջոբսը իր բոլոր տարօրինակություններով հանդերձ մի յուրահատուկ տարօրինակություն ևս ուներ: Նրա արծաթագույն Mercedes-Benz SL55 AMG-ի վրա պետհամարանիշ երբեք փակցված չի եղել:

Իհարկե առանց պետհամարանիշերի մեքենա վարելը օրենքի խախտում է և Ջոբսը պետք է որ գրաված լիներ ոստիկանների ուշադրությունը: Բայց արի ու տես հնարամիտ գիտնականը Կալիֆորնիայի օրենսդրության մեջ բաց էր գտել: Ըստ դրանց, նոր մեքենայի սեփականտերը պարտավոր է իր մեքենայի վրա պետհամարանիշ փակցնել գնման պահից 6 ամսվա ընթացքում: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում: Ջոբսը պայմանավորվել էր լիզինգային ընկերության հետ և ամեն կես տարին մեկ փոխում էր իր մեքենան բոլորովին նոր համանման մերսեդեսի հետ: Սթիվը դրանում հավանաբար ինչ-որ յուրահատուկ իմաստ էր տեսնում, հակառակ դեպքում տարին երկու անգամ կլորիկ գումար չէր վճարի իր լյուքս դասի մեքենան նորով փոխարինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել