Hraparak.am-ը գրում է․

Խոյ: Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին:

Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանդիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել: Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելու արդյունքը: 

Ցուլ: Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Ցուլերը կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը:

Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Երկվորյակ: Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև` պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն:

Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ: 

Խեցգետին: Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն:

Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները: 

Առյուծ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է:

Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել