Cosmo թեստ. արդյո՞ք դու չափազանց սիրալիր եսCosmo.am-ը գրում է․

1. Ոչ այնքան համակրելի, սակայն շատ պերճախոս մի երիտասարդ քեզ ժամադրության է հրավիրում, իսկ դու այնքան էլ տրամադրված չես. նախընտրում ես տանը մնալ և Google-ով ուսումնասիրել քո սիրած աստղի նկարները: Ո՞րն է քո հաջորդ քայլը:

ա. Հաղորդագրություն կուղարկես նրան՝ ասելով, որ պետք է հանդիպես ընկերներիդ, սակայն հնարավոր է, որ իր հետ հանդիպես հաջորդ շաբաթ:
բ. Կջնջես նրա հեռախոսահամարը, կմոռանաս նրան և կգրանցվես ծանոթությունների կայքում՝ նոր երիտասարդ գտնելու նպատակով: Ժամանակ չունես անկարևոր տղամարդկանց համար: 
գ. Կհանդիպես նրան, քանի որ ցավում ես նրա համար. չէ՞ որ նա մեղավոր չէ, որ ժամանակից շուտ ճաղատանում է: Եվ գուցե նա սեքս գուրու է:


2. Կիրակնօրյա լանչ մշտական ընկերներիդ հետ: Բոլորը զվարճանում են՝ որքան հնարավոր է խմելով, և որոշ գումար վճարում, սակայն վճարելիս պարզվում է, որ հավաքված գումարը չի բավականացնում հաշիվը փակելու համար: Դու.


ա. Կառանձնանաս զուգարանում՝ դրամայից խուսափելու համար. դու վճարել ես քո բաժինը: 
բ. Կհամակերպվես և կվճարես գումարը, անգամ եթե ֆինանսական վատ դրության մեջ ես գտնվում: Ամեն ինչ կհարթվի, այնպես չէ՞: 
գ. Կասես բոլորին, որ հավելյալ դրամ ավելացնեն. դա իրավիճակը լուծելու ամենաճիշտ եղանակն է:


3. Ղեկավարդ քեզ վերջին վայրկյանին շատ կարևոր գործնական հանդիպման հրավեր է ուղարկում: Այդ հանդիպումը կարող է շատ բան փոխել, սակայն դու պլանավորել էիր ճաշել զարմուհուդ հետ: Ի՞նչ ես անելու:


ա. Զարմուհուդ կհրավիրես աշխատանքային միջոցառմանը՝ արժանանալով մայրիկիդ գոհունակությանը:
բ. Վերջին վայրկյանին կգրես զարմուհուդ՝ ասելով, որ չեք հանդիպելու: Չես կարող կարիերայում հաջողություններ գրանցել մանկության հուշերով: 
գ. Կճաշես զարմուհուդ հետ և նախանձով կընթերցես բաց թողած միջոցառման վերաբերյալ մեկնաբանությունները:


4. Դու և ընկերդ ճանապարհորդություն եք ծրագրում՝ ձեր հարաբերությունների երկամյակը նշելու կապակցությամբ: Նա խենթանում է լեռներում դահուկային արկածների համար, իսկ դու անտարբեր ես դրա նկատմամբ, և բացի այդ, տառապում ես լեռնային հիվանդությամբ: Դու ասում ես.

ա. «Համաձայն եմ»,- այնուհետև լաց լինում՝ մեկ առ մեկ ջնջելով Միրանդա Քերի՝ ծովափնյա ոգեշնչող նկարները: 
բ. «Փոխզիջման դիմենք և գնանք Սենթ Լուսիա: Այնտեղ լեռներ կան, սակայն ես չեմ կոտրի հետույքիս ոսկորները սկսնակների համար նախատեսված լանջով սահելիս»: 
գ. «Կա՛մ դահուկ քշիր մենակ, կա՛մ կարող ես տեսնել ինձ բիկինիով սերֆինգի տախտակին»:

5. Երբ քո սենյակակիցը, չնայած քո հիշեցումներին և զգուշացումներին, «միլիոներորդ» անգամ թողնում է իր կեղտոտ ափսեները լվացարանում՝ սպասք լվացող մեքենայի մեջ դնելու փոխարեն, դու.


ա. Բարկացած՝ Facebook-ում որևէ քողարկված միտք կարտահայտես: Նա անմիջապես կհասկանա, թե ում կեղտոտ սպասքն է քեզ բարկացրել: 
բ. Նրա էլփոստին նամակ կուղարկես՝ առաջարկելով տան մաքրման աշխատանքների շաբաթական գրաֆիկ կազմել: Անհարմար կզգաս քեզ, սակայն կարծում ես, որ դա համերաշխությունը պահպանելու լավագույն տարբերակն է: 
գ. Կլվանաս ափսեները ինքդ, ինչպես միշտ: Ավելի լավ է կեղտոտ ափսեները լվանալ, քան անհարմար զգալ՝ նրան նեղացնելով:


Հաշվարկ


0-3 միավոր
Դու, դու... և միայն դու


Եթե համեմատենք կինոնկարների հետ, քոնը կլինի Mean Girls-ը: Սակայն դրսևորելով բնավորությանդ վատ գծերը՝ կարող ես վտանգել հարաբերություններդ: «Փորձիր առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ ես ցանկանում եմ լսել նաև քո կարծիքը»,- խորհուրդ է տալիս փիլիսոփայության դոկտոր Լուիս Փ. Ֆրանկելը: Պատկերացրու իրավիճակի հակառակ կողմը. դրա շնորհիվ ընկերներդ ու ծանոթներդ մշտապես քեզ հետ կլինեն, ինչը լավագույնն է, որ առհասարակ կարող ես անել քեզ համար:


4-7 միավոր
Դու հասկացել ես, թե ինչ է նշանակում սիրալիր լինել


Դու անարժանների հանդեպ սիրալիր չես: Բնական ես համարում ընկերներիդ և ընտանիքիդ անդամների կարծիքը հաշվի առնելը որոշումներ կայացնելիս, սակայն ոչ այնքան, որ թույլ տաս քեզ շահագործել: «Սիրալիրությունը սանդղակ է,- ասում է Ֆրանկելը,- և դու ցանկանում ես մոտավորապես միջին հատվածում գտնվել»: Այդ հարցում շատ ճիշտ ես, ուստի շնորհավորում ենք քեզ:


8-10 միավոր
Դու վերջին տեղում ես

Օրիո՛րդ, դու Բիյոնսեի համերգին կուլիսների հետևում գտնվելու անցագիրդ կզիջես ուրիշին, եթե քեզ խնդրեն: Դու չափազանց սիրալիր ես: Քո խնդիրն այն է, որ դու ուրիշներին բարձր ես դասում և անտեսում քո ցանկությունները: Հիանալի է, որ պատրաստ ես ինքնազոհության, սակայն ուրիշների շահերն առաջնահերթ մի՛ համարիր: Այսուհետև կրկնիր՝ պետք է անել բաներ, որոնք քեզ նույնպես կերջանկացնեն:

ՄԻԱՎՈՐՆԵՐ՝ 1) ա-1, բ-0, գ-2, 2) ա-0, բ-2, գ-1, 3) ա-1, բ-0, գ-2, 4) ա-2, բ-1, գ-0, 5) ա-0, բ-1, գ-2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել