o-SEX-facebookCosmo.am-ը գրում է․

Բոլորս էլ ուզում ենք լինել մոգական և սեքսուալ, լինել կին, որը միշտ գտնում է ճիշտ բառեր՝ բորբոքելու կիրքը: Միևնույն ժամանակ մեզ հաճախ է տանջում այն հարցը, թե որ բառերն են սեքսի ժամանակ տեղին և որոնք են գռեհիկ ու էժանագին պոռնոֆիլմ հիշեցնում. չէ՞ որ տվյալ պարագայում մեկ անհաջող բառով կարելի է փչացնել ամեն ինչ: Մյուս կողմից՝ ճիշտ քայլերի դեպքում «կեղտոտ» խոսքերը կարող են պահն ուղղակի անկրկնելի դարձնել: Կանայք սեքսի ժամանակ ավելի շատ կենտրոնանում են իրենց տեսքի վրա (թե ինչպիսի տեսք ունեն այս կամ այն դիրքում), քան իրենց ներքին զգացումների ու հույզերի: Մինչդեռ զուգընկերոջ հետ սեփական ապրումները կիսելն օգնում է կենտրոնանալ հաճույք ստանալու վրա և շեղվել խանգարող թեմաներից:

Եթե դու հեռու ես նման զրույցներից անկողնում, սակայն դեմ չէիր լինի փորձել, ահա մի քանի հուշում: Հավատա, այս «արվեստին» յուրաքանչյուրը կարող է տիրապետել. պետք է միայն ոգեշնչման աղբյուր գտնել և մի փոքր փորձ ձեռք բերել:

Սկսիր ամենապարզից

Ամենևին պարտադիր չէ, որ ննջարանը դառնա ամենավառ ու համարձակ ֆանտազիաների նկարագրման վայր: Նույնիսկ պարզ արտահայտությունները, ինչպիսիք են «Օ՜, շատ գրգռիչ է» կամ «Ես ինձ շատ լավ եմ զգում», կարող են թեժացնել մթնոլորտը և ոգևորել տղամարդուն:

Ստեղծիր «ալտեր էգո»

Օրվա ընթացքում դու լավ ընտանիքի բարեկիրթ աղջիկ ես, որը երբեք չի մոռանում քաղաքավարության կանոնների մասին: Սակայն փակ դռներից այնկողմ կարող ես լինել ինչպիսին կամենաս՝ գայթակղիչ լրտեսուհի, արկածախնդիր պարուհի... Ինչ էլ որոշես դառնալ, կերպարի մեջ մտնելը թույլ կտա քեզ օգտագործել այն բոլոր բառերն ու արտահայտությունները, որոնք դու երբեք քեզ թույլ չէիր տա սովորական կյանքում: Չե՞ս կարող կողմնորոշվել կերպարի ընտրության հարցում: Պարզապես միացրու սիրածդ երաժշտությունն ու մոռացության տրվիր:

Բարձրաձայնիր ցանկություններդ

Ցանկացած տղամարդ կհամաձայնի, որ անչափ սեքսուալ է այն կինը, որը հաստատ գիտե՝ ինչ է ցանկանում ստանալ անկողնում: Ավելի սեքսուալ կարող է լինել միայն այն կինը, ով չի վախենում նաև բարձրաձայնել այդ մասին: Եթե չես կարող հարմար բառեր գտնել զուգընկերոջդ գրգռելու համար, պարզապես ասա՝ ինչ ես սպասում նրանից: Իսկ եթե նա արդարացնում է քո սպասելիքները, նկարագրիր զգացածդ ու խոստովանիր, թե որքան հաճելի է քեզ այդ ամենը:

Կանխագուշակիր նրա ակնկալիքները

Եթե դու չգիտես՝ որն է նրա պատկերացրած «կեղտոտ» զրույցների թույլատրելի սահմանը, անցկացրու փոքրիկ թեստ: Հարցրու նրան. «Ի՞նչ կցանկանայիր լսել ինձնից այս պահին»: Ուշադիր եղիր նրա բառերի հանդեպ և շարունակիր նույն ոգով:

Մի՛ վախեցիր հիմարիկի տպավորություն թողնել

Նա միակն է, ով լսում է քո խոսքերն այդ պահին: Երբ դու գրգռված ես, ուղեղդ այլ կերպ է աշխատում, և այն, ինչ սովորական պայմաններում զավեշտալի կհչներ, դառնում է միանգամայն ընդունելի: Եթե ասում ես որևէ բան ու հասկանում, որ նա չի արձագանքում՝ ինչպես դու էիր սպասում, կա երկու տարբերակ. եթե ծաղրով է վերաբերվում, ապա այդ երիտասարդն առհասարակ արժանի չէ քո ուշադրությանը, իսկ եթե զգում ես, որ բառերդ պարզապես նրան շփոթության մեջ գցեցին, անմիջապես շտկիր իրավիճակը՝ փոխելով խոսակցությունը:

Մոռացիր քաղաքավարության մասին

Թերևս առօրյայում աշխատում ես զերծ մնալ հայհոյանքներ ու կոպիտ բառեր օգտագործելուց: Սակայն հավատա, անկողնում փոքր-ինչ «ազատ» խոսքը չի խանգարի: Առավել ևս, որ այն, ինչ զգում ես գերագույն կրքի րոպեներին, դժվար է վերարտադրել պարկեշտ բառերով:

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ

Ինչպե՞ս են դերասանուհիներն իրենց դրսևորում անկողնային տեսարաններում: Նրանք ասում են սցենարիստի գրած բառերը: Ամենևին չենք հորդորում, որ անգիր անես սեքսուալ տեսարաններում հնչող բառերը: Սակայն եթե դիտում ես որևէ հետաքրքիր կինոնկար կամ կարդում ես որևէ գիրք, և կոնկրետ բառեր կամ արտահայտություններ քեզ հուզիչ են թվում, կարող ես մտապահել և անհրաժեշտ պահին կիրառել:

Գովասանքի խոսքեր

Գովիր նրան: Տղամարդու համար շատ հաճելի է, երբ կինը գովում է իր մարմինը, հմտությունները: Նույնիսկ շատ հասարակ գովասանքը տվյալ դեպքում մեծ ազդեցություն է թողնում: Անկեղծորեն ասա զուգընկերոջդ, թե ինչ ես զգում նրա հպումներից կամ կիրառած հնարքներից: Դա նրան կոգևորի նորանոր «սխրանքների»:

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ են երազում լսել տղամարդիկ անկողնում: Ահա հարցիդ պատասխանը:

Ես հանդիպում էի մի աղջկա հետ: Երբ մենք վերջապես մենակ մնացինք, և ես նրան օրգազմի հասցրի, նա նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց. «Դու հանճար ես։ Մի՞թե դեռ կան այսպիսի տղամարդիկ»։

Ռ., 23 տ.

«Անցիր գործի: Կարող ես անել ինձ հետ ինչ կամենաս»:

Կ., 24 տ.

«Ուզում եմ կապել ձեռքերդ ու քեզ հետ անել ամենաանհավանական բաները»:

Ա., 27 տ.

«Ուզում եմ քեզ հենց այստեղ ու հենց հիմա»:

Ք., 30 տ.

Կարևոր հարց

«Սիրելի՛ս, ինչ մեծ է քո «հարստությունը»». արդյո՞ք նա ուզում է լսել անկողնում այս արտահայտությունը։

Տարիներ շարունակ այս արտահայտությունը համարվում էր տղային ոգևորելու ամենաարդյունավետ ձևերից մեկը: Արդյո՞ք նրանք հավատում են այդ գովեստին մինչև օրս, թե՞ այն դարձել է կլիշե: Ահա ուժեղ սեռի կարծիքը:

64%-ը խոստովանում է, որ դա անչափ գրգռիչ է։

Իհարկե դա ոգևորում է, սակայն ազնվության համար արժե նշել, որ ես ոգևորվում եմ իմ առնանդամին վերաբերող ցանկացած արտահայտությունից:

Մ., 32 տ.

Ասել տղամարդուն, որ նրա առնանդամը մեծ է, նույնն է, ինչ կնոջն ասել, որ նա շատ գեղեցիկ է: Այնպես որ, իսկական արժեքները չեն հնանում:

Դ., 20 տ.

36%-ն այդ արտահայտությունը համարում է հնացած։

Եթե իրականում տղայի «հարստությունն» այնքան էլ ոգևորիչ չափերի չէ, նման արտահայտություն լսելուց հետո նա կսկսի մտածել, որ մյուս հարցերում ևս աղջիկը հակված է չափազանցությունների:

Շ., 29 տ.

Եթե նա նման արտահայտություն է անում, ուրեմն համեմատում է իր նախկին զուգընկերների հետ: Ոչ մի հաճելի բան դրանում չկա:

Բ., 25 տ.

Իսկ դու երբևէ արե՞լ ես նման արտահայտություն (և որքանո՞վ էիր անկեղծ)։

Կանանց 77%-ը նման արտահայտություն արել է։

23%-ը՝ չի արել։

Նման հաճոյախոսություն արած կանանց 82%-ը եղել է միանգամայն անկեղծ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել