Պարզվեց, որ Հանրային   Հեռուստաընկերությունը  անվորակ  ու  ցածորակ  հեռուստասերիալներ  արտադրելուց  բացի` նաև  ստում  է: <Ազատ  գոտի>  հաղորդման  շրջանակներում համայն հայությանը  հայտարարվեց, որ  <Գեներալի  աղջիկը> հեռուստասերիալը  երկար  չի  ձգվելու  և  ավարտվելու  է  2012 թ-ի սեպտեմբերի  21–ին (դիտել տեսանյութը): Այնքան  էի  ուրախացել,  որ այդ  խեղկատակությունը   նախորդների համեմատ  ավելի  քիչ  է  մնալու  եթերում,  բայց  արի  ու  տես,  որ  Արտակ  Վարդանյանը  սերիալի  ռեժիսորի  և  սցենարիստի  ներկայությամբ  ստեց` հավանաբար   հեռուստաընկերության  ղեկավարության  գիտությամբ: Ինչն՞  է   որևէ  իմաստ  չունեցող սերիալի ձգձգման  պատճառը, երբ  արդեն  ասելիք  չկա  :  Իրենց <հանճարեղ  մտքերով> հպարտացող  ստեղծագործական  խումբը  համոզված  եմ, որ չկատարեց  իր  առջև դրված  պահանջները  և    ասեմ,   թե  ինչու՞: Հենց  սկզբից հայտարարվեց, որ  սերիալի  հիմքում  դրված  է  հայրենասիրության  ոգին,  բայց  այս  ամենին  զուգահեռ,   գուցե  ակամայից ` ապացուցվեց, որ  Գեներալների  բարեկամները  բանակում  չեն  ծառայում: Սերիալում  նրա  եղբոր  որդին  վիրավորվեց  Հայաստանի  հյուսիս-արևմտյան հատվածում  և  չգիտես  ինչպես՞  հայտնվեց  Ղարաբաղի  զինվորական   հոսպիտալում: Վիրավոր  զինվորին  տեղափոխեցին  Երևան  և  չգիտես  ինչու՞  նա  բուժումը  ավարտելուց  հետո  ոչ  թե  վերադարձավ  զորամաս, այլ  գնաց  Գեներալի  տուն: Հետո  էլ  որոշեց  ամուսնանալ, վայելեց   մեղրամիսը,  սկսեց  ազատ  շրջել   քաղաքում: Ինչու՞   են  նման  ազատություններից   և  արտոնություններից   օգտվում միայն  թիկունք  ունեցողները և   հասարակ  զիվորներին  նման  դեպքերում անմիջապես  վերադարձնում  են  զորամաս: Միթե՞  իր  < գլուխը  գովացող > սցենարիստը   չէր  մտածել, որ  Գեներալի  բարեկամ  զինվորին  նման  արտոնություններով  օժտելը  կարող  է  զորակոչի  շեմին  կանգնած  երիտասարդների  մոտ  առաջացնել  անվստահություն  Բանակի  նկատմամբ: Ինչու՞  էր Սաշը  ազատ <ֆռֆռում> քաղաքում  և  ոչ  մի  անգամ  չհայտնվեց   Զինվորական  Ոստիկանության  <աչալուրջ>  աշխատակիցների  ուշադրության  կենտրոնում: Կներեք, մի պահ  մոռացա,   թե  նա  ում՞  եղբոր  որդին  է:  Կամ  ինչքան՞  կարելի  է մի  քանի  երկար  ու  ձիգ  սերիա  ցուցադրել  չռված  աչքերով  և  անհասկանալի  շարժումներով <հոգեկան  ծանր  > վիճակում  գտնվող  անտաղանդ <դերասանի>  նյարդայնացնող և  ծաղը  հիշեցնող խաղը: Հասկանում  եմ,  որ  գումար  եք  վերցրել  և  դրա  դիմաց  պետք  է  եթեր  լցնեք, բայց  դա  հեռուստադիտողների  առողջության  և   առանց  այն  էլ  քայքայված  նյարդերի  հաշվի  անել  պետք  չէ: Այս  սերիալում  այնքան  կիքսեր  կան, որոնց  մասին ուղղակի  խոսել  չեմ  ուզում,  որ իրենց <պրոֆեսիոնալ> համարող  անձնակազմը  չնեղանա  ինձանից, միայն  ուզում  եմ  ասել, որ  միշտ  դժբախտ և  անիմաստ  ղժղժացող հերոսների դարդից <արցունքի  մեջ  խեղդված>  հեռուստադիտողը  հիմար  չէ  և  նկատում  է  ամեն  ինչ: Հետաքրքիր  է  նաև, որ  իրենց  սերիալների առաջատար  լինելու  հանգամանքը անհասկանալի  պատճառով  փորձում  են  ընդգծել  ոչ  թե  վարկանիշային,   այլ  ռեյտինգային  նորաոճ   արտահայտությամբ: Ուր՞  անհայտացան  Կարոն   և  իր  ընտանիքի  անդամները, բա  միանգամից  կվերցնեն  ու  մի  ամբողջ  ընտանիքի  կբնաջնջեն՞ աշխարհի  երեսից  հարգելի  սցենարիստ: <Ազատ գոտի> հաղորդման  շրջանակներում հնչեցրած  Ձեր  հայտարարությանը  ի  պատասխան  կարող  եմ  ասել, որ  հաստատ  կան  ավելի  խելացի, գրագետ  ու  պրոֆեսիոնալ  մարդիկ, ովքեր  ավելի  լավ  սցենարներ  կարող  են  գրել, ուղղակի  ՁԵՐ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ  ԽՈՒՄԲԸ  <սեփականաշնորհել>  է  Հանրային  Հեռուստաընկերության  սերիալային  դաշտը և  այն որևէ  մեկին  զիջել  չեք  ցանկանում: Դուք  արդեն  սպառել  եք  Ձեզ և  դա  զգացվում  է Ձեր խմբի  կողմից  արտադրված  հերթական  անորակ  ու  տափակ արտադրության  եթեր  հեռարձակվելուց մի  քանի  օր  անց : Կարծում  եմ  արդեն   <վաստակած> հանգստի   անցնելու  և  ասպարեզը  ուրիշներին  զիջելու  ժամանակն է: Այս  հոդվածով  նպատակ  չունեի  ևս  մեկ անգամ  քննադատել  <Գեներալի  աղջիկը> սերիալը, ուղղակի   վիրավորական  է, երբ երկրի  Պետական  Հեռուստաընկերությունը   հրապարակավ  ստում  է  և  խաբկանքի  մեջ   պահում  իրենց  բնորոշմամբ <սերիալամոլ> հասարակությանը  : Եվ  վերջում  էլ  այս  նյութի  ընթերցողներին մի  հարցադրում : Տեսնես    Անահիտ  Մխիթարյանի  սցենարներով  Հանրայինի  նկարահանած  սերիալներն  են ավելի  <դեբիլոտ> ու ծայրաստիճան   անգրագետ, թե նույն  բնագավառում  գտնվող և  իր  դիրքերը  չզիջող  Արմենիա հեռուստաընկերության < հանճարեղ>  սցենարիստ  Դիաննա  Գրիգորյանի(Դժվար  ապրուստ): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել