Ուղիղ 182 տարի առաջ՝ 1832 թ., Փարիզում ստեղծվեց մասնավոր խուզարկուների առաջին գործակալությունը:
Կարելի է համարել, որ մասնավոր խուզարկուները լույս աշխարհ են եկել Էժեն Ֆրանսուա Վիդոկի շնորհիվ: Այս արտասովոր մարդն ապրել է Ֆրանսիայում (1775-1855 թթ.), գործել 19-րդ դարի առաջին կեսերին: Նա հանցագործ էր, որը հետո դարձավ Ազգային անվտանգության գլխավոր վարչության ղեկավարը և ներկայիս քրեական հետախուզության «հիմնադիր հայրը»:

Երիտասարդության տարիներին, որոնք համընկնում էին ֆրանսիական հեղափոխության հետ, Վիդոկը եղել է սովորական հանցագործ, կատարել գողություններ, կողոպուտ, ավազակություն: 1808 թ. հայտնվել է բանտում, որտեղից կարողացել է դուրս պրծնել՝ դառնալով ոստիկանության իրազեկիչ (стукач): Այդ գործը նա փայլուն է կատարել, ոստիկանության ձեռքն է հանձնել բազմաթիվ հանցագործների: 1812 թ. նրան առաջարկում են ստեղծել հատուկ ստորաբաժանում: Նրա ղեկավարությամբ Փարիզում ստեղծվում է «վստահության բրիգադ»՝ բաղկացած տասներկու խուզարկուներից, որոնցից շատերն ունեին քրեական անցյալ: Ճանաչելով հանցագործ աշխարհը՝ Վիդոկը կարողացավ ծանր հարված հասցնել. ստորաբաժանումը միայն 1817թ. ձերբակալեց 811 հանցագործի, այդ թվում՝ 15 մարդասպանի և գողոնի 38 վերավաճառողի:

1832 թ. լուրեր տարածվեցին, թե նա ինքն է կազմակերպում հանցագործություններ, որպեսզի հետագայում շռինդով բացահայտի: Դժվար է ասել, թե ինչքանով էին հավաստի այդ մեղադրանքները: Փաստն այն է, որ Վիդոկը ստիպված էր թողնել ծառայությունը: Սակայն 57-ամյա խուզարկուն բնավ չէր պատրաստվում թոշակի անցնել: Նույն թվականին նա ստեղծում է «Խուզարկուական գործակալություն», որն իր տեսակի մեջ առաջինն էր աշխարհում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել