Հիմա մարդիկ հայտարարում են, որ ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները Ռուսաստանի դրածոներն են եղել, այսինքն՝ այստեղից հետևում է, որ Վազգեն Սարգսյանը, ով նույնպես իշխանության մաս է կազմել, այն էլ ամենաբարձր մասերից, նա նույնպես Ռուսաստանի դրածոն էր, այլապես Ռուսաստանը թույլ չէր տա, որ նա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ իրականացնեին 1998 թ-ի իշխանափոխությունը, որից հետո էլ Ռուսաստանը չէր թույլ տա, որ նա միանար Կոմունիստական Հայաստանը բազում տարիներ ղեկավարած Կարեն Դեմիրճյանին, և ստեղծեին Միասնություն դաշինք: 
Հետո էլ տարբերակ են առաջ քաշում, որ այս երկու գործիչները դեմ գնացին Ռուսաստանին, դրա համար էլ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, որի ետևում կանգնած էին էլի ռուսները: Բա եթե Վազգենն ու Դեմիրճյանը Ռուսաստանի մարդիկ էին, ինչի՞ էին Ռուսատանին դեմ գնալու, որ հետո էլ Ռուսաստանը նրանց սպաներ, իսկ եթե Լևոնն էր Ռուսաստանի մարդը, ինչի՞ էր Ռուսաստանին պետք Հայաստանում հեղաշրջում իրականացնել: Բայց ամենավտանգավորն այսպիսի դատողությունների մեջ այն է, որ կամա թե ակամա այսպիսի բաներ ասողներն ու տարածողները ոչնչով չեն տարբերվում թոխմախի Մհերից, ով պնդում էր, թե Արցախյան պատերազմը Ռուսաստանն է հաղթել՝ դրանով իսկ արժեզրկելով և մեր հաղթանակը, և մեր անկախությունն ու այդ ճանապարհին մեր եղբայրների թափված արյունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել