Նոր լուրերն եմ նայում: Մի ճղճղան ձայնով մեկնաբանուհի պատմում է, որ մեր պետական այրերի դիտարկումների համաձայն Հայաստանում, ճիշտ է, կա ապրանքների մոտ 10 տոկոս թանկացում, բայց դա չի վերաբերվում առաջին անհրաժեշտության ապրանքներին: Հիմա մտածում եմ, թե ոնց գտնեմ էդ պաշտոնյաներին ու ինչ լեզվով բացատրեմ, որ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ բառակապակցությունն իրենց համար լրիվ այլ նշանակություն ունի, իսկ էս հարյուր հազարավոր սոված սընքըրտացող բնակչության համար՝ լրիվ այլ: Թո՜ւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել