Հիմա նոր պարզ դարձավ, թե ինչու անկախության տարիներին Երևանում այդպես էլ չդրվեց Գարեգին Նժդեհի արձանն, ու նրա անունով համառորեն քողարկում էին Սովետից այստեղ մնացած բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի արձանը: Հիմա ամեն ինչ տեղն ընկավ` Մաքսային Սովետական Միության կազմում: Հիմա պարզ է, թե որն էր չարի սկիզբն ու «Սա Հայաստան է և վերջ» գրագողության իմաստը: Սուտ նժդեհական ու իրականում «վերջին բոլշևիկ» Սերժ Սարգսյանը կարող է արձանագրել այս «չարձանը» իբրև իր կենսագրության ամենահաջողված քաղաքական, տնտեսական ու գաղափարական գործարք: Կամ գոնե առավել անկեղծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել