Ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել այն իրողությունը, որ հայ քաղաքական միտքն արդեն նորից ամբողջապես պղտորվելու նշաններ է սկսում ցուցադրել: Անսպասելի տեղերից սկսում են հայտնվել այնպիսի «վերլուծություններ», որոնք արդեն «գրագետ» ու «ժամանակակից» քաղաքական լեզվով մեզ փորձում են համոզել, թե մեր ժողովուրդն իր ազգային և պետական շահերն «անկարող է» պաշտպանել այստեղ ու այնտեղ, թե նա ա՛յս «չի կարող անել», ա՛յն «չի կարող անել» և այլն: Անհամատեղելի համեմատություների, կեղծ իրապաշտության, կեղծ «իրականական քաղաքականության» հիման վրա կատարվող այդ «նորագույն վերլուծությունները» ավելի շատ վարկաբեկում են իրենց հեղինակներին՝ կասկածի տակ դնելով նրանց անկեղծությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել