«ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ» և «ՍՈՎԱԾ ԽԱՂԵՐ». այսպես են անվանել Հրաչ Մուրադյանը և Արթուր Զաքարյանն իրենց նոր պրոդյուսերական նախագծերը, որոնք կմեկնարկվեն օրեր անց ATV հեռուստաընկերության եթերում: Նոր շոուները համաշխարհային նմանատիպ նախագծերի կրկնօրինակում չեն, հին ու նոր հաղորդումներից մեկը կամ երկուսը չեն, այլ նորամուծություն են, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս պոստում....

Խոհարարական բազմապիսի նախագծեր շատ են մեր հեռուստաեթերում, թե ինչով է տարբերվում «ՍՈՎԱԾ ԽԱՂԵՐ» նախագիծը մյուսներից, կիմանաք առաջին իսկ ծրագիրը դիտելուն պես: Երկու խմբեր մրցում են միմյանց հետ ավելի համեղ ուտեստ պատրաստելու համար, անցնելով փորձություններ, մարզելով հիշողությունը և վերջիվերջո հրամցնելով հյուր-խոհարարին, ով և որոշում է, թե որ խմբի պատրաստած ուտեստն է առավել համեղ: «ՍՈՎԱԾ ԽԱՂԵՐ»-ը վարում է Հակոբ Հակոբյանը, նրան օգնում է գեղեցկուհի Էվան, Մեր ֆոտոսեթում Դուք կարող եք գնահատել նախագծի հեռուստատաղավարի դիզայնը և տեսնել առաջին ծրագրերի մասնակիցների բեքսթեջ կադրեր... «ՍՈՎԱԾ ԽԱՂԵՐ»-ն ATV-ի եթերում կմեկնարկվի դեկտեմբերի 13-ից: Կարող եք միանալ ծրագրի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ՝ հետևելով թողարկումներին օնլայն:

_________________

Հաջորդ նախագիծն ավելի մասշտաբային է, ավելի միստիկ և կարծում եմ՝ ավելի քննարկվող կլինի հեռուստադիտողների շրջանում: Նախ «ՎԵՑԵՐՈՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ»-ը կարելի է ասել Մերի Մակարյանի վերադարձն է՝ հաշվի առնելով, որ դերասանուհին «Դժբախտ Ապրուստ» սերիալից հետո չէր հայտնվել որևէ մեծ նախագծում: Ճանաչված մարդկանց կյանքի գաղտնիքները փորձելու են գուշակել պայծառատես Կարեն Ափոյանը, իրավական հոգեբան Մարիամ Մեհրաբյանը, սև մոգ Գաբրիելը, հիրոմանտ Անի Մաջնունյանը և յոգ Վահան Մելիք Փարսադանյանը:

Համաձայնեք, հայերը միշտ սիրել են գուշակություններ, այնպես որ այս նախագծի հաջողությունը, կարծում եմ, դեռ չսկսված՝ արդեն ապահովված է: Պրեմիերան կկայանա վաղը՝ դեկտեմբերի 5-ին, 23.15-ին, ATV հեռուստաընկերության եթերում: Դուք կարող եք միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ՝ հետևելու թողարկումներին նաև օնլայն: Շոուին արդեն մասնակցել են նունե Եսայանը, Եվա Ռիվասը, Լիլիթ Կարապետյանը, «Վիտամին» ակումբի տղաները, Արամեն, Սոնա Շահգելդյանը... Այնպես որ Ձեզ սպասվում են շատ հետաքրքիր եթերներ... Ի դեպ, մենք գիտենք նախագծի նկարահանումների ընթացքում տեղի ունեցած ամենաանսպասելի դեպքերը, սակայն, կարծում եմ, պետք է թողնել, որպեսզի դուք անձամբ դիտեք և հետևեք բոլոր իրադարձություններին, վստահեցնում ենք, որ Ձեր սպասումները լիովին կարդարացվեն...

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել