Երբ ԵՏՄ-ի դեմ ֆեյսբուքում գրում են մարդիկ, որոնք պայքարում են դրա դեմ փողոցում, ցրտին, ցանկացած եղանակին, լիքը դուրեկան ու շատ անդուր մարդկանց հետ միասին, կողք-կողքի, դա իմ համար հասկանալի ա, մարդիկ համոզմունք ունեն, որ ԵՏՄ-ն վնասում ա մեր պետության ինքնիշխանությանն ու պետականությանը, դուրս են եկել փողոց, թեկուզ մի քանի հոգով, բան ու գործից կտրվել են ու էս ցրտին ժամերով փողոցում կանգնած պայքարում են: 
Բայց երբ ԵՏՄ-ից բողոքում են մարդիկ, որոնք Հայաստանում լինելով կարող էին գնալ ու կանգնել էդ ցուցարարների կողքին, բայց չեն գնացել, այդ օրն ունենալով շատ ավելի կարևոր գործեր, քան հայրենիքի ազատության ու ինքնիշխանության համար պայքարելը, այ դա չեմ հասկանում:
Հայրենիքի պետականության պահպանմամբ, ինքնիշխանությամբ ու ազատությամբ մտահոգ մարդը, վերջին բանը, որ պետք ա անի, դա ֆեյսբուքում ստատուս գրելն ա ու ԵՏՄ-ն քննադատելն ա, պայքարի հազար միջոց կա հայրենիքի ազատության ու ինքնիշխանության համար պայքարելու համար, ու ֆեյսբուքում ստատուս գրելը դրանց մեջ չի մտնում: Եթե հայրենիքի ազատության, ինքնիշխանության ու պետականության պահպանության համար պայքարը ֆեյսբուքում ստատուս գրելով եք պատկերացնում, նշանակում ա էդ հայրենիքի ինքնիշխանությունն ու պետականությունը պետք ա պաշտպանել առաջին հերթին ձեզանից: Քանի որ մեծ ա հավանականությունը, որ եթե վաղը թշնամին ձեր փողոցից 1 կմ հեռավորության վրա կանգնած կլինի, ոչ թե զենքը ձեռքին կգնաք թշնամու դեմ կռվելու, այլ ֆեյսբուքում լռված ստատուս կգրեք, մինչև թշնամին մտնի ձեր սենյակ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել