Ինչու՞ եմ համարում, որ անկախությունը վտանգված ա,
որովհետև շատ լավ հիշում եմ, որ ամենասկզբից էլ (կամ 600 տարվա ցիկլի վերջից) մեծամասնությունը ոչ էլ ուզել են, ոչ էլ հասկացել են, ու կարող ա հանրաքվեին 100% կողմ են քվեարկել, բայց պահի տակ, ջահելները չեն տեսել, իսկ ես հիշում եմ, քանի-քանի հոգի էր հեգնում «անկապություն ա, անկախություն չի», կամ որ հպարտ ու ուրախ նոր լույս տեսած դրամն էիր ուսումնասիրում, կողքից ասում էին «это дряни, а не драмы». չեք հիշում, չէ՞:
Ու վատը կամ վտանգավորը ԵՏՄն չի, այլ էն, որ շատ շատ շատերը հիմա հանգիստ շունչ քաշեցին, ֆսյեե, հիմա կարելի ա թուլանալ, ու էն անգրագետ դեպուտատները շատ էլ լավ արտահայտում են ժողովրդի մտքերը. թող լուծ լինի, բայց հարազատ։ 
Ու մեր նոր բյուջեն էլ ա համապատասխան, թոշակառուի բյուջե, տատիկի, որ մի երկու կոպեկ էլ ռուսաստաններում խոպանող տղուց ա ստանում ու դասավորում ա. մի քիչ կոմունալի, մի քիչ դեղերի, մի հատ էժան շորիկ թոռնիկի ծնունդին։ Անկախությունը Մոսկվան չի խլի, ուղղակի մենք ենք ծերանոցի ապրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել