Որոշ պատգամավորներ որոշ լրատվամիջոցների հարցազրույցներ են տալիս և ասում, թե իբր այսօրվա ԵՏՄ պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին։ Այդ ժամանակ նույնպես, նշում են նրանք, նմանատիպ շատ «խիստ» պայմանագիր է ստորագրվել։ Կատարյալ զառանցանք է սա։ Այն ժամանակվա պայմանագիրը շրջանակային էր, ընդհանուր։ Այն չէր ենթադրում անկախության ու ինքիշխանության տարրերի զիջում։ Նախատեսվում էր տնտեսական կյանքի բոլոր ուղղություններով մշակել կոնկրետ, խորը պայմանագրեր։ Մի այդպիսի պայմանագիր էլ ՀՀ կառավարությունն էր մշակել։ Նախատեսվում էր, մասնավորապես, ստեղծել քլիրինգային պալատ և բացառել (կամ էլ նվազագույնի հասցնել) դոլարի պահանջարկը։ Դա մի հանճարեղ առաջարկ էր խնդիրը լուծել վիրտուալ արժույթի միջոցով (անունը УРС)։ Հաջորդը մաքսային միությունն էր։ Սա մեզ չբավարարեց։ Տնտեսապես շահավետ չէր և կորցնում էինք ինքիշխանություն։ Ոչինչ, բացատրեցինք, մեզ հասկացան, պետությունը ոչ միայն չվտանգվեց, այլև այդ տարի հաղթանակներ ունեցանք և խաղաղություն պարտադրեցինք։ Հետագայում, ինչպես ԱՀԿ, այնպես էլ ԵՄ հետ ասոցիացվելիս, 1994-ի պայմանագիրը չի խանգարել ու չէր կարող խանգարել։ Հիմա, էս ի՞նչ ստից աղմուկ եք ուզում բարձրացնել։ Կամ չեք հասկացել 1994-ի պայմանագիրը, կամ էլ 100-ամյա կուսակցությունը քվեարկելով ԵՏՄ-ին կողմ և խլելով ՀՀ անկախության մի մասը փորձում է ինչ-որ 1994-ի պայմանագիր հիշելով ինքարդարացում գտնել։ Իսկ ընդհանրապես հանուն պետության անվտանգության այդ նույն պետության ինքիշխանությունը չեն ամորձահատում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել