Ես մեռնեմ Լիլիթի տաղանդին, որ մեկի՞, տո երկուսի էլ՝ համ Հովհաննիսյանի, համ Կարապետյանի, տո ինչի՞ չէ՝ Կարապետիչի էլ:

Հիմա պատկերացրեք, որ սա գրում եմ սեղանի տակ սատկած հանգուցյալի դեմքով, որովհետև այս տեսահոլովակը ապոկալիսիսի գերագույն աստիճանին մի թեթև ա զիջում։

Ի՞նչ դրամի արժեզրկում, Ի՞նչ ԵՏՄ: Արմանիի տեսահոլովակն ա գնդակահարում:

Ամեն ինչ սկսում ա սերիալական՝ կաշեպատ զգեստով աղջիկը, մի չափալաղով չեզոքացնելով մինի յուբկով դպրոցականին, բեմից շպրտում  է երիտասարդ սումոյիստի պարամետրերով տղային, որը հայտնվում է անվասայլակների վրա, ու հենց հաջորդ վայրկյանին, մի վաշտ դպրոցահասակ աղջիկների հարձակման շնորհիվ, ազատագրվում արյունարբու բժիշկների ճանկերից: Ու ստեղ մտնում են արդեն լրիվ անկապ դհոլով աղջիկները, որոնցից մինիմում երեքն իրենց կյանքում դհոլ մենակ հեռուստացույցով են տեսել, բայց ջիգյարով սկսում են խզարել խեղճ տմբլակներին.... Գոնե այսպես էլ ավարտվեր ամեն բան, բայց չէ, ո՞նց կլինի, մեր սումոյիստն անպայման պիտի երգի ու հենց երգի առաջին բառերի հետ տապալի վերջին օրերին այսքան հարված ստացած չարքաշ ունկնդրին: Երգն էլ ինչի՞ մասին՝ գժուկ սիրո, արա պատկերացնու՞մ եք՝ գժուկ սիրո: Հենց նոր հիվանդանոցից դուրս փախած ու դհոլների հնչյունների ներքո տվայտվող սումոյիստը երգում է գժուկ սիրո մասին: Ախր ո՞ր մեղքիս համար, լուսս մարեցիր դու, Ախ Թամար, էէէէէ, ախ Արմանի...

Ես գնացի կախվելու....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել