Ասում են, թե հենց այս թեստն էր Ֆրեյդն անցկացնում մարդկանց հետ ծանոթանալուց առաջ: Թեստի օգնությամբ կարող եք բացահայտել Ձեր և Ձեր շրջապատի մարդկանց թաքնված կողմերը: Դե ինչ, փորձենք:

Վերցրեք թուղթ և գրիչ, գրի առեք բոլոր պատասխանները, երկար մի մտածեք, գրի առեք առաջին միտքը:

1. Դու նայում ես ծովին (քո առաջին զգացողությունը, կարող ես աչքերդ փակած պատկերացնել այդ տեսարանը)

2. Դու քայլում ես անտառով և նայում ես ոտքերիդ տակ (ինչ ես զգում)

3. Տեսնում ես թռչող ճայեր (առաջին զգացողությունը)

4. Ձիերի երամակ (առաջին միտքը)

5.  Անապատի մեջտեղում պատ է շատ փոքր անցքով, որից երևում է օազիսը (ինչ կանես)

6. Անապատում հոգնած ու ծարավ տեսնում ես ջրով լի կուժ (գրի առ՝ ինչ զգացիր և ինչ արեցիր)

7. Մոլորվել եք անտառում, մութ է, տեսնում եք տուն, որի պատուհանից լույս է երևում (ինչ ես անում, ինչ ես զգում)

8. Դու մառախուղի մեջ ես (գործողություններդ)

 

Արդյունքները

 Ինչ էր այս հարցերի ներքո հասկանում Ֆրեյդը

1. Քո վերաբերմունքը կյանքին, զգացմունքներին և զգացողություններին:

2. Քո վերաբերմունքը ընտանիքիդ:

3. Վերաբերմունքդ կանանց:

4. Վերաբերմունքդ տղամարդկանց:

5. Քո հիմնական նպատակը կյանքում: Ինչպես ես դու լուծում քո խնդիրները:

6. Զուգընկերոջ ընտրությունդ:

7. Քո վերաբերմունքն ամուսնությանը:

8. Վերաբերմունքդ մահվանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել