Վրաստանի քաղավիացիայի վարչությունը սահմանափակում է ռուսական Аэрофлот-ի թռիչքները Georgian Airlines-ի` Վրացական ազգային ավիափոխադրողի միջնորդությամբ, իսկ Аэрофлот-ը պատրաստ է բանակցությունների: Պատճառն Аэрофлот-ի կողմից դեմպինգային քաղաքականությունն է, որը, ի դեպ, կիրառվեց նաև Հայաստանում, և շուկայից դուրս մղվեցին և սննկացման հասցրեցին երկու հայկական ազգային ավիափոխադրող ընկերություններին:
Փաստն այն է, Վրաստանն ունի բավարար ինքնիշխանություն` պաշտպանելու իր ազգային և պետական շահը, ինչը և բավարար արդյունավետությամբ իրացնում է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: 
Պատկերացնու՞մ եք Հայաստանում այսպիսի սցենար։
Անկեղծ ասած, ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանի ավիացիայի կարգավորիչը նույնիսկ մտածի ռուսական ավիաընկերության նկատմամբ որևէ սահմանափակում կիրառելու մասին, ինչի հետևանքով մենք չունենք ազգային ավիափոխադրող, իսկ ավիատոմսերի գների թանկության մասին թերևս ավելորդ է խոսել:
Եթե այսպես շարունակվի, ապա ռուսական ավիաընկերությունները շուտով մենաշնորհ կունենան Հայաստանում, ինչի պայմաններում Եվրոպայի հետ օդային կապը կապահովեն ոչ թե եվրոպական, այլ ռուսական ավիաընկերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել