Իրավապաշտպաններն ահազանգում են` մանկապարտեզներում հսկողությունը խիստ չէArmnewsTV.am-ը գրում է.

Եղվարդի մանկապարտեզում երեխաները կերել են այն, ինչն օրենքով արգելվում է: Զանգվածային թունավորումից անցել է մեկ շաբաթ, բայց պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն: Բաբկեն Պիպոյանը վստահ չէ, որ փորձաքննության են վերցրել երեխաների օգտագործած սննդի բոլոր նմուշները: Թունավորումը, նախնական տվյալով, սննդային է, ՍԱՊԾ-ն էլ նմուշառում է արել թռչնամսից, պանրից ու հավկիթից:

Պիպոյանը վրդովվում է` մանկապարտեզներում խախտումներ բացահայտում են հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, բայց ոչ` այն կառույցները, որոնց ուղղակի պարտավորությունն է դա: Եղվարդի դեպքն էլ թողտվության հետևանք էր: Նա հիշեցրեց մանկապարտեզներին փտած հավ հրամցնելու դեպքը` ընդգծելով, որ այն բացահայտեցին ոստիկանները:

Ըստ սահմանված կարգի` օրվա կերակրատեսակներից պետք է նմուշառում անել ու երկու օր պահել: Մինչդեռ Եղվարդի մանկապարտեզում սննունդից նմուշառում չի արվել: Անգամ պահեստում նմուշ չի եղել: Սրանք խնդիրներ են, որոնք բացահայտելու փոխարեն պատասխանտու կողմերը` Առողջապահության նախարարությունը, ՍԱՊԾ-ն ու Եղվարդի քաղաքապետարանն, ըստ փորձագետների, կոծկում են:

Մասնագետներին զայրացնում է, որ մինչև այսօր մանկապարետզի աշխատակցները չեն ստուգվել ու չունեն սանիտարական գրքույկ: Մինչդեռ օրենքը պահանջում է հետազոտվել 6 ամիսը մեկ: Բաբկեն Պիպոյանը նկատում է` գուցե աշխատակիցներից կամ երեխաներից մեկի ընտանիքում է դիզենտերիայի օջախը:

Մեկ տարվա ընթացքում երկու սկանդալային դեպք: Մասնագետները համոզված են` սրանք հնարավոր կլիներ բացառել, եթե ուժեղ վերահսկողություն սահմանվեր:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել