Ամերիկացի կոնգրեսական Դեյն Ռոռաբախերը, որը վերջերս այցելել էր Բաքու, Ներկայացուցիչների պալատ է մտցրել Իրանում ադրբեջանցիների «ինքնորոշման» վերաբերյալ բանաձեւ: Կա լիակատար եւ ապացուցված վստահություն, որ մինչ այժմ ԱՄՆ թույլ չեն տվել Իրանի տարածքային-էթնիկ մասնատման որեւէ նախագիծ: Մի քանի նախաձեռնություններ, որոնք առաջ էին քաշվում առանձին քաղաքական եւ փորձագիտական խմբերի կողմից, բացարձակապես հաշվի չէին առնվում ԱՄՆ վարչակազմում, տարբեր նախագահների օրոք:
Բայց հիմա վիճակը այլ է... կարելի է ասել վճռական ռաունդն է... և ինչպես Կոսովոյի դեպքում էր, ԱՄՆ իրեն ներկայացնելով, որպես ազատության ու արդարության պաշտպան կձգտի հասնել նրան, որ Իրանից անջատի Ատրպատականը, ու իրականություն կդառնա մոտ մի դար առաջ գծված թուրքական պլանը: Այն է կովկասյան թաթարների պետությունը անվանել Ադրբեջան, որպեսզի հավակնություն ունենա պարսկաստանի հյուսիսային շրջաններին...
Հենց ԱՄՆ-ի ցանկությունը եղավ Ադբեջանն ու Թուրքիան լայն ժպիտներով կարձագանքեն հասնելով իրենց նպատակին, իսկ եվրոպական կեղծ առաջադեմ երկրներն էլ մեկը մյուսի հետևից Կոսովոյի օրինակով կճանաչեն Իրանական Ադրբեջանի անկախացումը:
Ոչ անհավանական այս պլանի իրականություն դառնալու դեպքում ոչ միայն կմեծանա վտանգը ղարաբաղյան պատերազմի վերսկսման, այլև Հայաստանը ձեռք կբերի մի նոր թշնամի ի դեմս ադրբեջանական նոր պետության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել