Ի պատասխան օրեր առաջ «Ժողովուրդ» թերթի այն հրապարակմանը, որ  ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գտնվում է Մոսկովյան «Radisson Royal Moscow Hotel» հյուրանոցի դելյուքս համարում այսօր «Հայկական ժամանակ»-ը հերքում տպագրեց՝ նշելով, որ «Radisson Royal Moscow Hotel»-ի ներկայացուցիչը երեկ թերթի թղթակցին ասել է, որ իրենց մոտ Սամվել Բաբայան անունով այցելու չկա և չի եղել: Հիմա չգիտեմ «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրներին հավատանք, թե՞ «Հայկական ժամանակ»-ի հեռախոսազանգերին:

Ամեն դեպքում,  չեմ կարծում, որ հյուրանոցի ադմինիստրացիայի հետ պայմանավորվելը և խնդրելը, որ իր ներկայությունն այտեղ չբացահայտեն մեծ խնդիր է: Այն էլ Բաբայանի նման մարդու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել