8 вещей, которые не может объяснить наука. Изображение №7.Վերջին 100 տարիների ընթացքում գիտնականները բավական խորը ուսումնասիրել են այն խնդիրը, թե ինչո՞ւ են մարդիկ մեծամասամբ նախապատվությունը տալիս աջ ձեռքին։ 

Սակայն ձախլիկների և աջլիկների ստանդարտ էմպիրիկի փորձարկում, որպես այդպիսին, դեռ գոյություն չունի, քանի որ գիտնականները մինչև վերջ չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմներ են աշխատում այդ գործողության ընթացքում։
Գիտնականները նաև չեն կարողանում պարզել, թե մարդկանց քանի՞ տոկոսն է աջլիկ և քանիսը` ձախլիկ։ Ընդհանուր ընդունված է կարծել, որ մեծամասնությունը (70-95%) աջլիկ են, փոքրամասնությունը (5-30%)` ձախլիկ։ Ինչպես նաև գոյություն ունեն երկու ձեռքը հավասար օգտագործող մարդիկ, որոնց թիվը հայտնի չէ։
Ապացուցված է, որ աջլիկության և ձախլիկության վրա ազդում են գեները, բայց «ձախլիկի գեն»–ը դեռևս բացահայտված չէ։ Ապացուցված տեսակետ կա, որ աջ և ձախ ձեռքերն օգտագործելու վրա ազդում է սոցիալական և մշակութային մեխանիզմը։ Դրա ամենավառ օրինակը, երբ ուսուցիչը վերասովորեցնում և ստիպում էր ձախլիկ երեխաներին, որպեսզի գրեն միմիայն աջ ձեռքով։ Այդ իսկ պատճառով այսօր ավելի տոտոլիտար համակարգ ունեցող պետություններում ձախլիկներն ավելի քիչ են (օրինակ նախկին ԽՍՀՄ), քան լիբերալ հասարակությամբ երկրներում։
Որոշ գիտնականներ խոսում են պաթոլոգիական ձախլիկության մասին, որը կապված է լինում ծննդաբերության ժամանակ առաջացած ուղեղային տրավմայի հետ։ 
Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել