10 բան, որ կբացահայտեք ձեր օրգանիզմի ու առողջության մասին, եթե ամեն առավոտ դուրս գաք վազելուAroxj.am–ը գրում է.

Վազքը միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելու միջոց չէ: Վազքը (այս մասին ձեզ կասեն վազքի բոլոր սիրահարներն ու էնտուզիաստները), դա նոր կյանք է: Վազքի ընթացքում դուք կբացահայտեք բազմաթիվ բաներ ձեր օրգանիզմի ու առողջության մասին: Վազքը անխոս ունի գերազանց ազդեցություն ձեր օրգանիզմի ու առողջության վրա: Սկսնակների առաջին մոտիվացիան հիմնականում ավելորդ կիլոգրամներից ազատվելն է, սակայն դա միայն սկզբում հետո, դուք կնկատեք, թե ինչպես է փոխվում ձեր վերաբերմունքն ու ինչպես է վերաձևավորվում ձեր մոտիվացիան: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 10 բան, որ կփոխվի ձեր կյանքում,  եթե ամեն առավոտ դուրս գաք վազելու:

  1. Դուք կսկսեք գլուխ հանել մարդու (առաջին հերթին ձեր) օրգանիզմի անատոմիայից ու ֆիզիոլոգիայից: Կբացահայտեք ձեր մարմնի ուժեղ ու թույլ կողմերը:
  2. Կամրապնդեք ոտքերի ու որովայնի մկանները: Կհասկանաք, որ պարտադիր չէ շաբաթներով տանջվել ու տառապել ֆիթնես սրահում ուժեղ փորի ու ոտքի մկաններ ունենալու համար:
  3. Կլսեք ու կզգաք ձեր սրտի աշխատանքը, ինչը թույլ կտա հասկանալ՝ արդյոք ունեք առիթմիա, թե ոչ: Որքանով է դիմացկուն ձեր սիրտը և ինչ ազդեցություն է ունենում ֆիզիկական ծանրաբեռվածությունը ձեր սրտի վրա:
  4. Կմաքրեք ձեր թոքերը: Եթե ժամանակին ծխող էիք, ապա կզգաք, թե իրականում ինչ է նշանակում ճիշտ շնչելը և որքան մեծ ազդեցություն ունի դա ձեր ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
  5. Վերջապես կհասկանաք առողջ սնվելու օգտակարությունը: Եթե նախորդ օրը ճարպերով հարուստ և մեծ քանակությամբ յուղոտ ճաշատեսակներով ընթրիք եք ունեցել, ապա դա անպայման զգացնել կտա առավոտյան վազքի ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել