Տարիներ առաջ Los Angeles Times թերթը հոդված էր տպագրել մի հայ հանցագործի մասին, ով բազմաթիվ հայ մարդկանցից, թոշակառուներից ստորաբար խաբելով տարբեր չափերի գումարներ էր վերցրել` իբր ներդրում իր նորաստեղծ շատ շահութաբեր բիզնեսում` խոստանալով բարձր եկամուտներ ապահովել: Հանցագործը գումարը մսխելուց և անհետանալուց հետո վերջապես ձերբակալվել էր և ընդունել իր հանցանքը: Հիմա ամենակարևորը.
Ըստ հանցագործի ներկայացրած տվյալների՝ ոստիկանությունն այցելել է բոլոր «տուժածներին» և հարցաքննել: Զարմանալիորեն, տասնյակ տուժածներ ոչ մի «տեղեկություն չունեն» նման բանի մասին: Քննիչը զարմացած հայտարարում է. «35 տարվա հետախուզական աշխատանքի ընթացքում նման իրավիճակի չեմ հանդիպել. սենյակում հայտնաբերել ենք մի մեծ փիղ, բայց ոչ ոք դա չի տեսնում: Տասնյակ մարդիկ, անհույս թոշակառուներ հազարավոր դոլարներ են կորցրել, բայց հրաժարվում են իրենց գումարներից: Շատերը նույնիսկ պնդում են, թե հանցագործին չեն էլ ճանաչում: Մենք չգիտենք ինչ անել հանցագործից բռնագրավված գումարների հետ, դրանք տեր չունեն»: 
Կարդում էի ու ծիծաղում: Ծիծաղում էի ու մտածում: Մարդկանց խաբում են, թալանում են, ստորացնում են, բայց նրանք հրաժարվում են իրենց կորուստներից: Այ քեզ ազգային արժանապատվություն. «Ամոթ է, բա մարդիկ ի՞նչ կմտածեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել