Այսօր ֆեյսբուքում աչքովս ընկավ 6 տարի առաջ Հարթավան գյուղում տեղի ունեցած բռնաբարության մասին գովազդային նյութ, որը տեղադրել էր լրատվական կայքերից մեկը: 6 տարի առաջ այդ ինֆորմացիան ցնցեց հասարակությանը: Բոլորը դատապարտեցին այդ երևույթը: Հանցագործը դատապարտվեց ազատազրկման: Այսօր, սակայն, հարց է առաջանում. 6 տարի անց այդ տեղեկատվությունը շրջանառող մարդիկ ի՞նչ նպատակներ են հետապնդում: Արդյո՞ք 6 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը որպես թարմ լուր մատուցելը հարգանք է ընթերցողի հանդեպ: Արդյո՞ք դա դուր կգա այդ ամեն ինչի միջով անցած զոհին՝ 6 տարի անց նորից վերապրել այդ ամենը, և արդյո՞ք այս դժբախտության միջոցով 6 տարի շարունակ «լայքեր» ու դիտումներ քամող մարդիկ ավելի լավն են, քան բուն հանցագործը: 
Ամբողջ աշխարհում լրատվությունն առաջնորդվում է «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Ցինիկ է հնչում, սակայն դա իրականությունն է: Բարի լուրերի ընթերցողները քիչ են, բարի լուրերը չեն մեկնաբանվում, այդ լուրերի տակ մարդիկ չեն կարող ինքնահաստատվել և գոնե մի պահ իրենց ուրիշներից առավել զգալ: 
Այս երևույթը կոչվում է պասիվ սադիզմ, որով, ցավոք, տառապում է մեր հասարակության մեծ մասը:

Пассивный садизм: непреодолимая тяга поглазеть на жертву катастрофы или несчастного случая.
Дуглас Коупленд. Поколение X

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել