Շարմազանովն ասում ա, որ ՌԴ էն երկիրն ա, որը մեզ գազ ա տալիս ու զարմացած հարցնում ա. գիտե՞ք այլ երկիր, որը նավթ ու գազ կտա։ Շարմազանով ջան, գիտենք էդպիսի երկիր, դա Իրանն է։ Շարմազանովն ասում ա, թե Ռուսաստանը էժան նավթամթերք ա տալիս ՀՀ֊ին։ Բա չասես, հարգելիս, էտ ո՞նց ա լինում, որ աշխարհում նավթն էժանանում ա, իսկ մեր մոտ բենզինը չի էժանանում։ Շարմազանովն ասում ա՝ 750 տեսակ ապրանք 5 տարի չի թանկանալու։ Բա էսօրվա թանկացումները հաշվի մեջ չե՞ն։ Շարմազանովն ասում ա՝ Ռուսաստանը մեզ էժան զենք է տալիս, բայց մոռանում ա ասի, որ Ռուսաստանը նաև թուրքին ա զինում։ Գոնե մի քիչ լուրջ փաստարկներով հիմնավորեք երկրի ստրկացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել