Կենտրոնական բանկը մեկ հայտարարում է, որ ամեն ինչ վերահսկվում է (կանտրոլի տակ է), մեկ ասում է, որ դրամի արժեզրկումը կարճաժամկետ բնույթ է կրում... Ես իհարկե, տնտեսագետ չեմ, բայց էլեմենտար տրամաբանությունն ինձ հուշում է, որ եթե արտարժույթը Հայաստան է մտնում հիմնականում տրանսֆերտների տեսքով, իսկ տրասֆերտները պակասել են 20 տոկոսով, ապա հենց այդ տոկոսով էլ դրամը պետք է արժեզրկվի։ Իհարկե, ամանորյա առևտրի աշխուժությունը մի փոքր կզսպի դրամի արժեզրկման տեմպերը, բայց տոներից հետո դոլարը կարժենա 490-500 դրամ... Եթե, իհարկե, տրանսֆերտների քանակն ավելի չպակասի։ Իսկ դա իր հերթին կախված է Ռուսաստանի վիճակից։ Այսինքն, եթե համաշխարհային շուկայում նավթի գինն էլ ավելի չընկնի։ Օբյեկտիվորեն մեզանից ոչինչ կախված չէ։ Եվ քանի դեռ մեր տնտեսության մեջ արտահանման ծավալները մի քանի անգամ քիչ են ներմուծման ծավալներից (օլիգարխների ականջը կանչի), մենք կախված ենք լինելու բացառապես ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻՑ։ 
Այնպես որ, քանի դեռ մենք չենք զարգացնում ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, պետք է բացականչենք ԿԵՑՑԵ՛ ԽՈՊԱՆԸ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել