Ալյուրը` դեղամիջո՞ց. ինչո՞վ է հարստացվելու ալյուրըArmnewsTV.am-ը գրում է․

Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է` ալյուրը այլ տարրերով չի հարստացվի: Իսկ կառավարության որոշման մեջ հստակ ձևակերպված է` ալյուրը կհարստացվի նաև վիտամիններով և այլ հանքանյութերով: Իրականում ինչո՞վ է հարստացվելու ալյուրը: Առողջապահության փոխնախարարը թվեր է ներկայացնում և վստահեցնում` ալյուրի հարստացումն է միակ ճանապարհը: Հայաստանում սակավարյունությունը երկու անգամ ավելացել է, երեխաների մոտ 37 տոկոս է: Սերգեյ Խաչատրյանը ալյուրը հարստացնող երկրների փորձն է վկայակոչում` սակավարյունությունը պակասել է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ նախագահը փորձեց հասկանալ` ինչպես են պարզել` պետք է ավելացնե՞լ երկաթի քանակը, թե՞ ոչ: Փոխնախարարի պատասխանը դարձյալ այլ հարթության մեջ էր: Փոխնախարարը շարունակեց թվեր ներկայացնել, հետո անցավ ալյուր արտադրողներին: 30 տոննայից ավելի արտադրողները միայն պարտադիր պետք է հարստացնեն ալյուրը: Բաբկեն Պիպոյանը համամիտ չէ, թե մարդկանց օրգանիզմում երկաթը պակաս է: Ասուլիսի էր եկել տարբեր լաբորատորիաներից վերցրած վիճակագրությամբ: 700 հոգուց միայն 7-ի մոտ է արյան տոկոսը պակաս եղել, 7-ից 5-ը հղի է եղել:

Պիպոյանը անցում է կատարում յոդացված աղին: Գնացին այդ քայլին, քանի որ բազմաթիվ գիտական հետազոտություններ կատարեցին, եղավ մասնագիտական եզրակացություն: Ալյուրի դեպքում պատկերն այլ է: Պիպոյանը հարցն առաջարկում է այլ տեսանկյունից դիտարկել: Քանի՞ շաքարային դիաբետով ու զոբով հիվանդ կա Հայաստանում, որոնց հակացուցված է երկաթը: Ի՞նչ է լինելու նրանց հետ: Հարցին հաջորդեց փոխնախարարի հարցը` 

Պիպոյանը հարցն այլ հարթություն տեղափոխեց: Վստահեցնում է, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը չունի ոչ ֆիզիկական, ոչ էլ ֆինանսական ռեսուրսներ պարզելու, թե դրոշմապիտակներին գրված բաղադրությունը համապատասխանո՞ւմ է արդյոք հացի իրական բաղադրությանը: ԱՆ փոխնախարարը կոչ արեց վերջ դնել բացասական տրամադրվածությանը: Ասաց, որ վերջին 5 տարում իրենք ակտիվ քննարկել են հարցը և ոչ ոք չի քննադատել: Լրագրողներն էլ չհիշեցին որևէ քննարկում մինչև կառավարության որոշումը:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել