ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը, երբ ներս էր մտնում ԱԺ, ակտիվիստներից մեկը բղավեց՝ դավաճա՜ն, դավաճա՜ն, վերջինս շրջվեց և բղավող ակտիվիստին ասաց․ «Ընենց սիրով կապտակեի քեզ»։ Ակտիվիստն ասաց, որ եթե կողմ քվեարկի ԵՏՄ-ի անդամակցությանը, կլինի ազգի դավաճան, իսկ Կարախանյանը պատասխանեց․«Ո՞ւր էիր, որ ես պայքարում էի Սովետ Կայսրության  դեմ»: Ակտիվիստի պատասխանին, որ գիտի, պատգամավորը հարցրեց՝ «Ինչի՞ ես նման հարց տալիս», այնուհետեւ ձեռքը ուղղելով ակտիվիստների հետ կանգնած Զարուհի Փոստանջյանին ասաց. «Այս ամերիկացի լրտեսի՞ն եք հավատում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել