Երուսաղեմի դիվանից ուրախությամբ տեղեկացնում են, որ ուրբաթ` 2014թ-ի նոյեմբերի 28–ին, Երիքովում գտնվող Պատրիարքության հող-կալվածքը, որ կոչվում է Մեսրոպ Նշանյանի արտ, վերջապես Պաղեստինի գերագույն ատյանի կողմից ազատ հայտարարվեց և վերադարձվեց իր իրավական տիրոջը` Սրբոց Հակոբյան Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:
Կալվածքը մոտավորապես 10.500 ք/մ է, և գեղեցիկ հողատարածք է` լի պտղատու ծառերով և կանաչազարդ պարտեզներով: Այս կալվածքը ժամանակին գործածվում էր որպես ձմեռանոց, որովհետև Երիքովի օդը ձմռանն ամենանպաստավոր և ամենաջերմն է: Կալվածքը գտնվում է քաղաքի շատ արժեքավոր մի շրջանում. մի կողմից Փորձության լեռն է, մյուս կողմից` Մեռյալ Ծովը:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին գործի հաջողության համար: Եվ առավել մեր Պատրիարքության հարատև ջանքերին, որ չխնայեց որևէ միջոց` դատը հաջողությամբ շահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել