Կարծում էի` միայն մեր տեքստ գրողներն են թույլ, բայց արի ու տես` խեղճ Իլհամի ձեռքն ինչ էշություն են գրել-տվել`
«Причем эти учения они проводили не в Армении, и даже не в пределах Нагорно-Карабахской автономной области, а на территории Агдамского района Азербайджана, буквально вдоль линии соприкосновения». 
Նախ` համաձայն ադրբեջանական ներպետական իրավական համակարգի` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ գոյություն չունի արդեն վաղուց` 1991թ. հոկտեմբերից, ու երկրի ղեկավարի կողմից այդ միավորի հիշատակումը` որպես ներկայիս իրողություն, կոպտագույն սխալ է:
Եվ երկրորդ` եթե Ադրբեջանն ամբողջ ներկայիս ԼՂՀ տարածքն է համարում իրենն ու մեր կողմից օկուպացված, ապա ի՞նչ կարիք կա զանազանություն մտցնելու, թե այդ տարածքի որ մասում է զորավարժությունն իրականացվել: Թե՞ Ալիևը նախկին ԼՂԻՄ տարածքն այլևս չի համարում Ադրբեջանի մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել