Հարց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանին.
Հարգելի պարոն դեսպան,
Խնդրում եմ ասեք,
ՌԴ Նախագահի Թուքիա կատարած այցի շրջանակներում քննարկվե՞լ է արդյոք հայ-թուրքական սահմանի՝ շուտով արդեն Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի ապաշրջափակման հարցը։
Ներառված է արդյո՞ք այս հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և ի՞նչ կարևորություն է ներկայացնում այս հարցը Ռուսաստանի համար։

P.S. Հարցը չեմ ուղղում ԱՄՆ կամ ԵՄ անդամ-պետությունների դեսպաններին, քանի որ նրանցից ոչինչ պահանջելու բարոյական իրավունք չունենք, բայց չգիտես թե ինչու՝ պահանջում ու ստանում ենք զգալի օժանդակություն: 
Իսկ Ռուսաստանին մենք տվել ենք ամեն ինչ, իսկ հիմա պատրաստվում ենք տալ նաև ամենաթանկն ու նվիրականը` անկախությունն ու ինքնիշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել