Quote of the day: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մեկօրյա պաշտոնական այցով Անկարա ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանից ուղևորվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամաբարան և ծաղկեպսակ դրել։
Ռուսաստանի առաջնորդն Աթաթուրքի դամբարանում գտնվող հուշատետրում թողել է հետևյալ գրառումը. «Ռուսաստանը խորը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Շատ արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…»։
Նշենք, որ Պուտինը հետաքրքիր ժեստ է արել նաև Թուրքիայի նախագահական պալատում իր պատվին ընդունելության ժամանակ՝ թուրքերենով ողջունելով Պատվո պահակախմբի զինվորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել