Ազեր-կոյունլուական կայքերից մեկը մի քանի օր է՝ մոլագարաբար ցանկանում է ՍԵՆՍԱՑԻԱ գտնել օգոստոսի սկզբին Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից... Նախ, «սենսացիա» մատուցելու համար պետք էր այն «պատրաստել», իսկ հետո էլ զարգացնել այն... «Պատրաստման» գործը տրամադրվեց սև և սպիտակ ոչխարներին արդեն համակրող Վ.Ժիրինովսկու կուսակից, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևին, ով հայտնի է իր ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ելույթներվ... Վերջերս այս տխրահռչակը Մոսկվայում ազերիների դեսպան-երգչի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է ՓՐԿՎԵԼ, ապա պետք է դուրս բերի իր զորքերն Ադրբեջանի տարածքից... Իսկ հիմա էլ «կովկասյան թնջուկի» մասնագետն, ով իր ՏԻՐՈՋ՝ Ժիրինովսկու ստացած գումարներն է վարձահատույց լինում, մեկնաբանելով ազերիներին ՀՀ, ՌԴ և կոյունլուների նախագահների հանդիպումը Սոչիում, հայտարարել է, որ նախագահները ձեռք են բերել ԲԱՆԱՎՈՐ համաձայնություն, ըստ որի «հայերը փուլերով պետք է դուրս բերեն իրենց զորքերը գրավվյալ տարածքներից»... Այս բարբաջանքից հետո Սավելևը հիշել է մոտ «մեկ միլիոն» ազերի փախստականների մասին, որոնք այսքան տարի երազում են իրենց տները հետ վերադառնալու մասին... Բայց չգիտես ինչու Ժիրինովսկու կուսակիցը բացարձակ չի հիշել ազերիների կողմից գրավված Շահումյանի շրջանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների արևմտյան տարածքների մասին, չի հիշել Ադրբեջանը լքած 350 հազար հայերի մասին, որոնք ՄԻԱՅՆ Բաքվում թողել են 72 հազար բնակարան... Իսկ հետո էլ, անցնելով ամբոխավարությանը և «մտածելով» նաև հայերիս մասին, խոսել է հայերի ու սև և սպիտակ ոչխարների ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ մոռանալով, որ ազերի ազգն այս տարի տոնում էր իր ծննդյան 96 տարելիցը և դասախոսություն կարդացել, թե «Պատերազմն ինչ վատ բան է» թեմայով... Այս անիմաստությունը «սենսացիա» անվանելով՝ ազերիներն այսօր արդեն սկսել են այն զարգացնել և ըստ իրենց՝ այս թեմայի վերաբերյալ հարցազրույց վերցրել «Կրեմլին» մոտ կանգնած քաղաքագետ Սերգեյ Մարկովից, ով պատասխանելով Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը որևէ պայմանավորվածության մասին՝ ասել է. «Կան որոշ բանավոր համաձայնություններ, որոնք դեռ չեն կնքվել: Ինչքան ես հասկանում եմ, ձեռք է բերվել համաձայնություն, որ տեղի ունենա առաջընթաց այս գործընթացում... ԼՂ հակամարտությունը լուծելու համար համաձայնվել են կազմել պայմանագիր...»: Այս անիմաստ բառախաղից հետո Ս.Մարկովը վերջապես ապահովում է ազերիների համար «սենսացիայի» շարունակությունը. «Ադրբեջանին պետք են իր տարածքները, իսկ հայերին՝ ապաշրջափակումը...» Իսկ Մարկովին պետք չէ՞ պատժամիջոցներից ՌԴ-ն փրկելու համար դուրս բերել իր երկրի զորքերը մոտ 70% ռուսներով բնակեցված ՂՐԻՄԻՑ կամ չպաշտպանել տնտեսապես հզոր Դոնբասը, որի բնակչության 95% ՌՈՒՍԱԽՈՍ են... Լավ կլինի՝ Մարկովն իր երկրի տնտեսության մասին մտածի, որ ՄԵԿ դոլարն արդեն արժի 50 ռուբլի՝ վերջին 2-3 ամիսներին արժեզրկվելով 40%... Եվ վերջապես, Մարկովն ինչպե՞ս կերաշխավորի հայերին, որ կոյունլուները և թուրքերը հետագայում այլ պահանջներ էլ չեն ներկայացնի... Երևի լավ չգիտի բարբարոս զավթիչների հոգեբանությունը...
Հ.Գ. Ըստ հայկական ԶԼՄ-ների՝ դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում տեղի է ունենալու հայ-ռուսական բարեկամության խմբի հերթական հանդիպումը... Խմբում ՀՀ-ի պատվիրակները լավ կլինի՝ ՌԴ-ն ներկայացնողներից հետաքրքրվեն, թե ռուս պատգամավորի և քաղաքագետի «սենսացիաները» հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել