Առողջ մարդկանց հարկ չկա ընդունել D վիտամին: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նման հավելումները չեն ավելացնում ոսկրածուծի հանքային խտությունը (ՈՀԽ), ինչը կարող էր արդյունավետ միջոց լինել օստեոպորոզի կանխարգելման համար:

Կենսակտիվ հավելումների ընդունումն իմաստ ունի միայն տարեց մարդկանց մոտ կոտրվածքների կանխարգելման համար, այն էլ այն դեպքում, եթե դրանց օգտագորումն ուղեկցվում է առողջ սննդակարգի պահպանմամբ ու մարզական վարժություններով։

Աշխատանքի հեղինակները Օքլենդի համալսարանի հետազոտողներ են: Նրանք վերլուծել են վաղ կատարված 23 ուսումնասիրություններ, որոնց մասնակցել են ավելի քան 4 հազար մարդ: Փորձի ենթարկվածները միջինը երկու տարվա ընթացքում հավելումներ են ընդունել: Արդյունքները ցույց են տվել, որ դրանց ընդունումը ոչ մի կերպ չի ազդում ոսկրերի ամրության վրա, ուստի ոչ մի կերպ չեն կարող ծառայել որպես օստեոպորոզի կանխման միջոց, և ըստ այդմ, նվազեցնել կոտրվածքների առաջացման ռիսկերը։

Միաժամանակ, տարեց մարդկանց համար հավելումները կարող են արդյունավետ միջոց հանդիսանալ ազդոսկրի կոտրվածների կանխարգելման համար: Իհարկե, այդ դեպքում գիտնականները խորհորդ են տալիս չմոռանալ մարզվել ու սննդակարգին հետևել, որը կպարունակի մեծ քանակությամբ կալցիում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել