Հիշո՞ւմ եք, որ Վարդան Օսկանյանը Բարգավաճ մտնելու մասին դիմում ներկայացրեց բոլորն ինչից էին խոսում: Չէ չէին խոսում, որ լավ արեց, կամ էլ վատ, այլ խոսում էին, որ մեկ տարվա ընթացքում Օսկանյանի ֆեյսբուքյան էջն ընդամենը 25 հոգի ա լայք արել:ՃՃՃՃ Ու հետո էլ ասում էին տեսեք-տեսեք, թե ինչ պահանջված քաղաքական գործիչ է պրն Վարդան Օսկանյանը:

Դադադադաաաամ: Այսօր՝ 2012 թվականի փետրվարի 28-ին Վարդան Օսկանյանը վճռեց վերականգնել պահանջված քաղքական գործչի իր տիտղոսը և դա անում է ո՞նց: Ծիծաղալու ա, որ փորձում ա խաղալ այն նույն փաստարկի վրա, որը շահարկելով նրան չպահանջված քաղաքական գործիչ էին ասում: Իմ հաշվարկներով օրեկան մոտ 500 դոլլարի գովազդ է տեղադրել Ֆեյսբուքում և գովազդում է սեփական էջը, որ հետո կանգնի ու ասի, տեսեք ես 50.000 լայքող ունեմ, ես պահանջված եմ, լսո՞ւմ եք հիմարներ պահանջվաաաած:

Ախր ծիծաղալու ա պրն Օսկանյան, ինչի՞ հետևից եք ընկել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել