Նավթի սակագինը նվազել է 3,7 տոկոսով՝ մեկ բարելի գինը դարձել է 69,9 դոլար: Ռուսաստանում մեկ դոլարի համար տալիս են մոտ 50 ռուբլի... Սա առանց ատոմային զենք օգտագործելու՝ ատոմային զենքի պայթյունի ուժգնությանը հավասար բան ա: էս ամեն ինչը ողբերգական չէր լինի, եթե այդ հարվածի զգալի մասը չանդրադառնար Հայաստանի ու Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցների վրա: Վերջին 200 տարվա ընթացքում Ռուսաստանը երրորրդ անգամ կանգնած է փլուզման առաջ: Ու փլուզման եզրին հասել է ոչ թե որ աշխարհը չար է և միշտ ցանկանում է կործանել Ռուսաստանը, այլ որովհետև էդ երկրում էնքան արագ են նավթի հոտից «պախմելից» դուրս գալիս ու նորից ընկնում «պախմելի» տակ, որ չեն հասցնում խելքը գլխին ղեկավար գտնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել