Երկու խոսք ուկրաինական կոնֆլիկտի հոգեբանական ապագա բարդությունների մասին: Ինչպես բոլոր պատերազմները, այս պատերազմը նույնպես վաղ թե ուշ վերջանալու է: Վերջանալու է, ինչպես ավարտվեց երկրորդ աշխարհամարտը, բայց իր հոգեբանական հետևանքները թողնելու է, ինչպես թողեց երկրորդ աշխարհամարտը: 1945-ից մինչև հիմա ուկրաինացիները բաժանված են երկու անհաշտ հոծ խմբի: Մարդիկ, որոնց համար Բանդերան և բանդերականները հերոս են, իսկ կարմիր բանակը՝ տականք, իսկ մյուս հատվածի համար՝ ճիշտ հակառակը: Նրանք մինչև հիմա իրենց ներսում պահել էին թշնամանքը և ներկա պատերազմը, բացի քաղաքական շարժառիթներից՝ նաև այս թաքնված շարժառիթից սկսվեց: Օրինակ մեկի պապը բանդերական է եղել, մյուսինը՝ կարմիր բանակային: Ներկա պատերազմն առաջինի շարունակությունն է: Ասել եմ և կկրկնեմ նորից: Միակ ճանապարհը, որ ուկրաինացիներն իրապես հաշտվեն, այն է, որ համընդհանուր ընդունեն երկու կողմից էլ կռվածներին՝ որպես հերոսներ և ընդունեն, որ երկու բանակներում էլ կռվածները հանուն Ուկրաինայի են կռվել: Իսկ եթե ավելի լավ միտք ունեք, որ կարծում եք՝ հնարավոր է այսօրվա թշնամի եղբայրներին դարձնել բարեկամ եղբայրներ, ասեք: Հաշվի մեջ չի, որ ասեք բանդերականներին թող կոտորեն կամ կոմունիստամետներին թող կոտորեն: Երկու տարբերակն էլ թշնամանքի ավելի խորացում է նշանակում և ցեղասպանություն: Միակ տարբերակը երկու կողմի՝ հանուն Ուկրաինայի բոլորին ընդունելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել