ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վրացական ծառայությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հայկական ուղղաթիռի խոցման թեմային, մասնավորապես նշել է հետևյալը՝ «Հիմա Մինսկի խումբը պետք է միջոցներ ձեռնարկի՝ այդ իրավիճակը շտկելու համար: Այդ ուղղությամբ քայլ կարող էր լինել գերիների փոխանակումը»:

Բրայզան առաջարկում է փոխարինել չեղած գերիներին: Բացի այն, որ իր համանախագահ եղած ժամանակ, ինչպես նաև այժմ, միստր Բրայզան դրսևորում է ադրբեջանամետ դիրոքորոշում հակամարտության կարգավորման ու դրա շուրջ ցանկացած զարգացման վերաբերյալ, ակնհայտ երևում է, որ անկախ իրողությունից ու դրան ծանոթ լինելուց՝ տրաֆարետային ադրբեջանամետ պատասխաններ տալու և ամբախ-զամբախ խոսելու սովորությունը բնավորության գծի մեջ ա մտել:

Հիշեցնեմ, որ Բրայզայի կինն ազգությամբ թուրք Զեյնո Բառանն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել