Վաչե Գաբիրելյանը նախարարի և փոխվարչապետի պաշտոն ստացավ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, տեղեկացնում են ՀՀ նախագահի  աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից», նշվում է առաջին հրամանագրում: 
 
Նոյեմբերի 28-ի մյուս հրամանագրով Գաբրիելյանը նշանակվել է նախարար: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից», -ասված է մյուս  հրամանագրում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել