Բազմաթիվ հայաստանյան չինովնիկներ են խոստովանել, որ Եվրասիական «ընտանիքի» հիմնադիր անդամներն ինստիտուցիոնալ մի շարք հարցերում ետ են մնում մեզանից: Ինչը նշանակում է, որ վաղը մենք ևս պետք է հավասարվենք նրանց՝ ետընթաց ապրենք, որովհետև չի կարող կայսրության մայրաքաղաքն ավելի հետամնաց լինել, քան ծայրագավառի կենտրոնը: Եթե որևէ մեկը կասկածում է, որ այդպես կլինի մեկ-երկու տասնամյակ անց՝ թող հիշի մաքսային հարցերում միասնական աշխատանքային լեզվի մասին պնդումները, Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին, դեռևս միայն Գյումրիում ռուսական զորամասի շքերթի և այլ հարցերը: Ըստ այդմ՝ մեր ոստիկանությունը ևս բավական տեղ ունի նահանջելու, որպեսզի համերաշխ լինի իր եվրասիական գործընկերներին, և կամ էլ պետք է, օրինակ, հենց հիմա վերացնել «հրեշտակների» գումարտակը (թե՞ վաշտը). դժվար թե Պուտինի նման մեկն ընդօրինակի մի բան, որ առկա է «կովկասյան ազգությունների անձանց» երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել