Ջունգլիներում սնունդ հայթայթելը հեշտ բան չէ։ Հենց այդ պատճառով էլ Մայքլ Բերքն ընդամենը 10 օրվա մեջ այնպես նիհարեց, որ հիմա նրանից կաշին ու ոսկորներն են մնացել։  Մայքլը BBC հեռուստաընկերության հաղորդավարներից է։ Նա մեկնեց Ավստրալիայի ջունգլիներ՝ «Im a Celebrity» (թարգմանաբար՝ ես աստղ եմ) ռեալիթի շոուին մասնակցելու համար, սակայն թե՛ Մայքի մտերիմները, թե՛ հեռուստադիտողներն անհանգստացած են, որ եթե մի փոքր էլ այսպես շարունակվի, Մայքլը լրիվ հալումաշ կլինի։ Այս 68-ամյա հաղորդավարն անկեղծացել է ճամբարի այլ մասնակիցների հետ իրեն տանջող քաղցի մասին։ Բերքը խոտովանել է, որ ինքը դժվարությամբ է պայքարում քաղցի դեմ.

Ուտելիքի համար ես անգամ ձախ ձեռքս կտայի կամ աջ ձեռքս կամ երկու ձեռքերս էլ:

Christine Buerk, admitted she is ‘quite concerned’ for her husband because of his plummeting weight and is ‘horrified’ by the small amount of food his is having to survive on. However, she said that he would not quit 

Նրա կինը վերջերս տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ ամուսինն արդեն իսկ նիհար էր նախքան շոուին մասնակցելը, և ինքը խնդրում էր նրան ավելի լավ սնվել մի փոքր գիրանալու համար, սակայն ամուսինն իրեն չէր լսում։ Ահա թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կնոջը չլսելը։ Ջունգլիներում մասնակիցներին օրն ընդամենը 500 կալորիա սնունդ են տալիս։

Newsreader Michael Buerk appears to have lost a visible amount of weight (pictured) since he arrived in the Im a Celebrity jungle ten days ago The 68-year-old has complained to his campmates of feeling hungry

«I’m A Celebrity»-ի բոլոր մասնակիցներին հիմնականում կերակրում են բրնձով ու լոբազգիներով, սակայն հարցը սննդի տեսակը չէ, այլ այն աննշան քանակությունը, որը մատուցվում է նրանց։ Լրացուցիչ սնունդ ստանալու համար նրանք պետք է դժվարին փորձություններ հաղթահարեն։ Նրանք հաճախ ստիպված են լինում այնպիսի զզվելի «սննդատեսակներով» բավարարվել, ինչպիսիք են խավարասերները կամ կենգուրուի  սեռական օրգանը։ Մասնակիցներից ոմանք արդեն դուրս են եկել շոուից՝ չդիմանալով դաժան փորձություններին, սակայն Բերքի կինը հավաստիացրել է, որ իր ամուսինը շոուից դուրս գալ չի պատրաստվում։ Նա ասել է. 

Ամուսինս իր կյանքի ընթացքում ավելի վատ բաներ էլ է տեսել։ Նրա վրա կրակել են, նա վնասվել է զինմթերքի պայթյունի ժամանակ, նա տեսել է, թե ինչպես է միանգամայն առողջ մարդը մահանում, նրա գործընկեր օպերատորը նրա աչքի առաջ զրկվել է թևից, ուստի ես շատ կզարմանամ, եթե նա ձեռք քաշի շոուից։ 

The journalist opened up this week about his regrets over never asking his mother about his bigamist father

Այնուամենայնիվ, պրն. Բերքի համար հեշտ չէ անցնել ջունգլիների դժվարությունների միջով։ Նա երեք տասնամյակ ամեն տեսակի սարսափելի լուրեր է հաղորդել «BBC»-ով և հաճախ մասնագիտության բերումով անձամբ է հայտնվել սարսափելի իրավիճակների կիզակետում, բայցևայնպես, նա արդեն մոտ 70 տարեկան է։ Այնուամենայնիվ, այս ռեալիթի շոուի մեջ լուսավոր կետեր էլ կան։ Օրինակ՝ Բերքն ընկերացել է երիտասարդ ռեփեր Թինչի Ստրայդերի հետ։ Չնայած տարիքային տարբերությանը՝ նրանք լավ են մերվել իրար հետ, ու Թինչին անգամ ռեփի դասեր է տվել Բերքին։ Դե ինչ, հուսանք, որ շոուի ավարտին երկու մասնակիցներն  էլ ողջ կլինեն, և մենք դեռ կլսենք այս դուետի կատարումները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել