Մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս որոշակի տարիքից սկսած՝ ժամանակ առ ժամանակ պորֆիլակտիկ ստուգումներ անցնել՝ մի շարք հիվանդություններ ավելի վաղ հայտնաբերելու և բուժվելու հավանականությունը մեծացնելու նպատակով:

Ինչպես լրագրողների հետ զրույցում գլխավոր սրտաբանն է նշել, նույնսիկ եթե ոչ մի գանգատ չկա, 40 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց և 50-ից բարձր բոլոր կանանց խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազտություն անցնել՝ եթե ոչ սրտի, ապա գոնե ստուգել շաքարը և զարկերակային ճնշումը, քանի որ դրանք սիրտ-անոթային խնդիրների առաջացման լուրջ ռիսկի գործոններ են:

Իսկ եթե կան գանգատներ կամ ցավեր կրծքավանդակում, պետք է բժիշկի դիմել անմիջապես: Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, այնպես որ կարող են ի հայտ գալ նույնիսկ բավական երիտասարդ տարիքում, ընդ որում, տղամարդկանց մոտ սիրտ-անոթային խնդիրներն ավելի վաղ տարիքում են ի հայտ գալիս, իսկ կանանց մոտ՝ սովորաբար 55-ից հետո, երբ էստրոգենների քանակը նրանց օրգանիզմում նվազում է:

Ի դեպ, Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց պատճառով առաջացող բարդությունների կանխարգելման գործում հավանաբար մեծ դեր կխաղա նոր սկրինինգային ծրագիրը, որը շուտով մեկնարկելու է: Համաշխարհային Բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագրի շրջանակներում 35 տարեկանից բարձր մարդկանց զարկերակային ճնշումն է չափվելու, և ստուգվելու է «շաքարը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել