Самый добрый бизнес — делать игрушки по рисункам детей

«Budsies»-ը խաղալիքների արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերություն է։ Վերջերս ընկերությունը հանդես եկավ մի հրաշալի նախաձեռնությամբ. ընկերության աշխատակիցները որոշեցին  երեխաների նկարների հիման վրա խաղալիքներ ստեղծել։ Եթե երեխաները դժվարանան նկարել խաղալիքի նախնական պատկերը, նրանք կարող են օգտվել ընկերության վեբկայքում առկա նկարների նմուշներից, որոնց հեղինակը պատկերազարդող Էչեան Էդմունդուսն է։ Դրանք կարող են մտքեր հուշել երեխաներին։ Արդեն իսկ առկա նմուշի վրա նրանք կարող են, օրինակ, լրացուցիչ ոտքեր ավելացնել կամ փոխել գույները իրենց սրտի ուզածով։  Մի խոսքով, ընկերությունը պատրաստ է երեխաների ցանկացած նկարը վերածել խաղալիքի։ Այս նախաձեռնությունը զարգացնում է ինչպես երեխաների, այնպես էլ խաղալիքների արտադրությամբ  զբաղվողների երևակայությունը։ Պարզապես զարմանալի է տեսնել, թե ինչպես է անգամ ամենահասարակ մանկական խզբզոցը հմուտ  վարպետների ձեռքում վերածվում գեղեցիկ ու զվարճալի խաղալիքների։ Ինչ խոսք, ցանկացած երեխա կուրախանար նման նվեր ստանալով։ 

Ահա այն խաղալիքները, որոնք ստեղծվել են երեխաների նկարների հիման վրա։ 

 

 

Ահա թե ինչպես արձագանքեցին երեխաները, երբ ստացան իրենց ցանկացած խաղալիքները։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել