Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ:
Մեր անկախ հայրենիքն արդեն 21 տարեկան է: 21 տարի շարունակ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձել է անկախ պետականության, սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսևորման խորհրդանիշը:
Տասնամյակներ հետո կորսված անկախության վերականգնումը հայ ազգի համար ճակատագրական ու բաղձալի նվաճում էր: Անկախությունն այն նվաճումն էր, որը դարձավ բարձրագույն արժեք ամբողջ հայության համար: Անկախացումից հետո ազգային պետականության գաղափարն ավելի արմատավորվեց յուրաքանչյուր հայի սրտում: Եվ հենց այս գաղափարի շուրջ միասնականությունն է, որ ապահովելու է մեր երկրի շարունակական զարգացումն ու բարգավաճումը:
Անկախության 21 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ, մեր կյանքում ու մեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Շատ արժեքներ են փոխվել, սակայն մի բան մեր մեջ պետք է մնա անփոփոխ ու անսասան` դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք հպարտանա իր երկրով, իր ժողովրդով, իր պետությամբ և պետականությամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Tert.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել