Մենք լրիվ ենք կտրվել իրականությունից. արդեն նամակ են գրում ֆեյսբուքի ադմինիստրացիա, որ իմ նկարներն ու նամակներն իմ սեփականությունն են և ոչ թե ֆեյսբուքի: Մեկը լինի հարցնի, այ միամիտներ, նույն տրամաբանությամբ շարժվեցիք էլի, որ էս օրին ենք ազգովի, ամեն ինչ կորցրած՝ մնացինք լեռներում ծվարած: Թե ֆեյսի շատ էլ պետքն է, թե ինչ եք գրում, կամ ձեզ ով է խնդրել գրանցվել ԻՐԵՆՑ ֆեյսբուքում և վերջապես՝ գաղտնի՞ք է, որ համացանց ներբեռնած բոլոր տվյալներն այլևս քո սեփականությունը չեն։ Թե՞ էդ աստիճանի միամիտ եք դեռ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել