«Ռեալն» իր մարզաշապիկի վրայից հեռացրել է քրիստոնեական խաչը՝ հանուն Abu Dhabi bank-ի հետ շահավետ պայմանագրի, որպեսզի չխոցի մուսուլմանների զգացմունքները:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը այս գործարքն անվանել է «Ռազմավարական դաշինք աշխարհի ամենահեղինակավոր կառույցներից մեկի հետ»:

Բայց իսպանական Marca-ի խոսքերով` թիմի հանրահայտ նշանը վերացնելը ցույց է տալիս, թե որքան հեռու են ակումբները պատրաստ գնալ հանուն նոր եկամուտների. նրանք պատրաստ են զոհաբերել նույնիսկ իրենց ինքնության մասը կազմող բաներ:

Ակումբի նոր դիզայնում հստակ երևում է վարկային քարտը, որը լինելու է «Ռեալի» անդամակցությունը նոր բանկային քարտը:

«Գիտեմ, որ տեղացիներն ամեն խաղին առանձնահատուկ են վերաբերում, ու մեր կապերը ԱՄԷ-ի հետ մեզ ավելի կուժեղացնի: Այս պայմանագիրը կօգնի մեզ երկրպագուների բանակ նվաճել նաև Միացյալ արաբական էմիրություններում»,- ասել է Պերեսը:

Օրիգինալ լոգոն, որով ակումբը հանդես կգա Եվրոպայում, պատկերված է ձախ կողմում` լոգոյի վերևում փոքրիկ Կարմիր խաչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել