ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անզեն սևամորթ դեռահասի սպանվելուց հետո քաղաքում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքում արդեն երկրորդ օրն է՝ կրակոցների ձայներ են լսվում: Միսուրի նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար նույնիսկ արցունքաբեր գազ են կիրառել: Վերջին մեկ օրվա ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի 170 քաղաքներում և 50 նահանգներից 37-ում:

Ու էդ ակցիաները բացարձակապես ինքնաբուխ բնույթ են կրում: Կարա՞ք պատկերացնեք Հայաստանում նման բան... Պետք լինի ՊՆ-ն ու ոստիկանները, այո` ՊՆ-ն ու ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, տասնյակ մարդկանց կգնդակահարեն, պետք լինի ապօրինի կդատապարտեն, կսննկացնեն, բացահայտ գործեր կկոծկեն կամ կթխեն, մարդկանց կահաբեկեն, կճնշեն, մի խոսքով` ինչ ուզեն կանեն, վերջում էդ ամեն ինչը կբարդեն ժողովրդի վրա, կասեն` ժողովուրդն ա խուժան, հանցագործ, բոմժ ու թմրամոլ... Իսկ ինչպե՞ս ա պատասխանում մեր ժողովուրդը... Մի մասը հավատում ա, որ ինքը հենց այդպիսին ա, այսինքն` խուժան, հանցագործ, բոմժ ու թմրամոլ ա, մի մասը հիասթափության սինդրոմով ա տառապում, մի մասը հավատում ու անում ա ամեն ինչ, ինչ ա թե իր կարիերաին բան չխանգարի, մի մասի արձագանքը խոհանոցներից հյուրասենյակ չի հասնում, իսկ էն մասը, ով ամեն օր իր ուժերի ներածին չափով պայքարում ա, արժանանում ա մյուս բոլոր հատվածների ծաղրանքին... Իսկ վերջին հաշվով, ում նյարդերը տեղի են տալիս... Օգնության ա հասնում հայ ժողովրդի խոնարհ ծառան` արտագաղթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել