Ծանոթացեք, սա Թեան է, ամենայն հավանականությամբ Նորվեգիայի ամենաերիտասարդ հարսնացուն։ Աղջնակն ընդամենը 12 տարեկան է, իսկ ամուսնանում է 37 տարեկան տղամարդու հետ։

1

Երիտասարդ հարսնացուն բլոգ է վարում, որն արդեն հասցրել է 500 հազար ընթերցող ունենալ։ Նա այնտեղ կիսվում է իր նախաամուսնական հոգսերով, տեղադրում է մատանիների նկարները, հագուստներ և այլն։
Մի քանի օրվա ընթացքում այս պատմությունը լայն տարածում գտավ համացանցում և դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Բնականաբար, հասկանալի է, քանի որ երևույթն ինքնին շոկ է առաջացնում։

2

ԲԱՅՑ, բարեբախտաբար, ամենահետաքրքրականն այն է, որ այս ամենը ճիշտ չէ։ Այս ամենը համարվում է Plan International–ի բարեգործական ծրագրի մի մասը։ Այն ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել վաղ ամուսնությունների վրա։ Ամեն օր աշխարհում 39 հազար երեխա ստիպողաբար ամուսնանում են (հիմնականում աղջիկներ)։ Միայն պատկերացրեք։ Իրականում այս ամենի նպատակը ուշադրություն գրավելն էր, որը հիանալի կերպով կարողացան կազմակերպել։

3

4

5

6

7

8

9

10

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել