Փարիզում տեղի ունեցած Բաքվի «Օլիմպիական խաղերի» շնորհանդեսի ժամանակ սև և սպիտակ ոչխարների առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «եվրոպացիներին» ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ՑՈՒՅՑ տալու համար ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ խոսել է Ադրբեջանում ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ և ասել, որ անցկացնելով տնտեսական և քաղաքական բարենորոգումներ իրենց երկիրում՝ հաջողվել է կառուցել ազատ հասարակություն... Իսկ հետո էլ հպարտ ավելացրել, որ իր հայրենիքում ԻՆՏԵՐՆԵՏԸ (համացանցը) ազատ է և բնակչության 70%-ն օգտվում է դրանից... Շատ հետաքրքիր մտածելակերպ ունի մի քանի «շինարարական և վերականգնողական» վիրահատություններ անցած այս տիկինը... Ըստ նրա՝ եթե մարդը մի քիչ կուշտ է և ի վիճակի է օգտվել համացանցից, ապա դա ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ է... Բայց ՇԱՏԵՐԻՆ «ԳՆԵԼՈՒ» հնարավորությունը թույլ է տալիս սև և սպիտակ ոչխարների պետության ղեկավարներին այսպիսի լկտի հայտարարություններով հանդես գալ ժամանակակից ժողովրդավարության «մայրաքաղաք» Փարիզում, աշխարհի կաթոլիկների կենտրոն Հռոմում և այլն...
Ըստ Մեհրիբան խանումի՝ «դեմոկրատիա» է, երբ մարդուն ձերբակալում են ԻՐ քաղաքական հայացքների համար... Ամուսիններ Յունուսները, Իլգար Մամեդովը, իրավաբան Ինթիգամ Ալիևը, Անար Մամեդլին, Ռաուֆ Միրկադիրովը, Ռասուլ Ջաֆարովը, Էմին Հուսեյնովը, Գիլալ Մամեդովը և այլն... Սա այն մարդիկ են, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար կամ գտնվում են բանտերում, կամ էլ լքել են երկիրը... Ունենալով շատ լավ «ուսուցիչներ»` ի դեմս Լավրենտի Բերիայի՝ Ալիևները նոր բան չեն հնարում և իրենց «խանգարող» մարդկանց մեղադրում են հայերի համար լրտեսելու և հակապետական գործունեության մեջ...
Հ.Գ. Քանի դեռ Բաքուն օգտվում է իր նավթա-խավիարային դոլարներից և կարող է ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆԵԼ՝ կարող է «դաս տալ» եվրոպացիներին, թե ինչպես կառուցել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ... Ինչպես դա արել էր Twitter-յան ՌԵՄԲՈ Ալիևն իր վերջին գրառման մեջ... Բայց Ալիևները լավ «աշակերտներ» չեն և լավ չգիտեն «ԵՎՐՈՊԱՑԻ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» պատմությունը, որոնք շատ են սիրում ԲՌՆԱՊԵՏԵՐԻ ՓՈՂԵՐՆ ուտել, բայց վերջում էլ հաշվեհարդար են տեսնում նրանց հետ... Սադդամ Հուսեյն (Իրաք), Մուամար Քադաֆի (Լիբիա), Բեն Ալի (Թունիս), Հոսնի Մուբարակ (Եգիպտոս) և այլն... Սա այն բռնապետերն էին, որոնք մի քանի անգամ ՀԶՈՐ էին Ալիևներից և եվրոպական մայրաքաղաքների ամենաթանկ և սպասելի հյուրերն էին... Սակայն նրանց քաղաքական, իսկ շատ դեպքերում էլ երկնային կյանքը շատ դաժան ավարտ ունեցավ հենց նույն ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ պատճառով... Հուսով եմ՝ ուշ թե շուտ, Ալիևների «դեմոկրատական» իշխանությունը Բաքվում ևս այսպիսի վախճան է ունենալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել