Չի կարա էլի քաղաքական գործիչն էդքան պրիմիտիվ լինի: Լավ, ասենք ընդդիմության 44 պատգամավորները միացան քո նախաձեռնությանը, ու իշխանական մամուլն ու քո թերթոնն էլ փոթորիկ բաձրացրին մի բաժակ ջրում: Ո՞րն ա լինելու հաջորդ քայլը, դիմել դատարան արդեն ակնհայտ վերջաբանով, թե՞ աշխարհով մեկ հայտարարել, որ Եռյակն իրոք ընդդիմադիր է ու դու, անկախ մարտի մեկից և այլնից, կանգնում ես մի մարդու կողքին, ում հետ մի հարթակում կանգնելու հնարավորության մասին խոսացող քո նախկին դաշնակիցներին ու քեզ մարդ դարձնողներին դավաճան ու անսկզբունք հռչակեցիր:
Իսկ միգուցե այս նախաձեռնությունդ էլ նոր պատվիրատուներիդ մտահղացու՞մն է, որ այս հարցը խորհրդարան մտնի ոչ թե քաղաքական ակտիվության ու փողոցում ընդդիմադիր մասսաների առկայության պայմաններում, այլ հիմա, երբ ամեն ինչ հարաբերական խաղաղ է, թող խորհրդարանը հիմա միանգամից ջրի այդ հարցը, ու երբ արդեն փողոցում լարվածություն կնկատվի, կհայտարարեն, որ օրը մեջ հո իմպիչմենթի հարց չե՞ն բարձրացնում, հարցը խորհդարանում արդեն իսկ բարձրացվել է և մերժվել:
Այլապես ինչպե՞ս հասկանանք մի մարդու, որն այսքան ժամանակահատվածում իշխանափոխության ուղղությամբ որևէ ռեալ քայլ չի արել, քայլեր անել փորձող ուժերին փորձել է վարկաբեկել և թուլացնել՝ հայտարարելով, որ նրանց քայլերը չեն տանում իշխանափոխության:
Վերջիվերջո նախաձեռնության հեղինակը միշտ հայտարարել է, որ քայլ չի անում, իրեն վստահող մարդկանց ակնհայտ պարտության և հիասթափության չտանելու առանցքային պատճառով, և նման քայլի մասին կհայտարարի միայն սերժի հրաժարականից մեկ ամիս առաջ: Ի՞նչ է նշանակում, սույն քաղաքական գործիչն իրեն բնորոշ կերպով հերթական անգամ հետ է քաշվում իր իսկ հռչակած սկզբունքներից ու նպատակների՞ց, թե՞ իրոք Նոր տարին դիմավորելու ենք առանց Սերժ Սարգսյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել